Ա․ Լոպուխին
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր ինձ մոտ՝ լեռը, և այնտե՛ղ եղիր, և քեզ պիտի տամ քարե տախտակներ, օրենքներ ու պատվիրաններ, որ գրեցի նրանց սովորեցնելու համար»։ (Սինոդական թարգ․)[12]
Ինչպես երևում է 11-րդ համարի վերջին բառերից՝ «կերան ու խմեցին», Սինա բարձրանալու նոր պատգամը Մովսեսին տրվել է ծերերի հետ լեռից իջնելուց անմիջապես հետո։ Նորից բարձրանալու նպատակը ժողովրդին ուսուցանելու համար Տիրոջ կողմից գրված «քարե տախտակների, օրենքների ու պատվիրանների» ստացումն է։ Տվյալ դեպքում տախտակների թվի մասին հիշատակության բացակայությունը մատնանշվում է նաև այլ համարներում (Ելք 31:18, 32:15)։ Դրանք եղել են երկուսը և երկուսն էլ տախտակի երկու կողմերից գրություններ են կրել (Ելք 32:15)։ «Օրենք և պատվիրաններ» բառերը դժվար թե ի նկատի ունեն տասնաբանյան, որը պատկերվել էր տախտակների վրա և սովորաբար կոչվում էր «հայտնություն», «ուխտի խոսքեր», «տասնաբանյա» (Ելք 25:16, 31:18, 32:15, 34:28, 40:20, Երկր. Օր. 10:4): «Օրենքն ու պատվիրանները» այն օրենքներն ու պատգամներն են, որոնք Մովսեսին տրվել են նրա՝ լեռան վրա գտնվելու ժամանակ և շարադրված են 25-31-րդ գլուխներում։ Իսկ հետևյալ արտահայտությունը՝ «որոնք գրեցի նրանց համար, որ հետևեն դրանց», վերաբերում է միայն տախտակներին։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Բարձրացի՛ր ինձ մօտ՝ լեռը, այնտեղ եղի՛ր, եւ քեզ պիտի տամ քարէ այն տախտակները, որոնց վրայ գրելու եմ իմ օրէնքներն ու պատուիրանները: Դրանք նրանց համար օրէնսդրութիւն պիտի լինեն»:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ելի՛ր լեռը՝ Ինձ մոտ, և կանգնի՛ր այնտեղ: Ես քեզ կտամ քարեղեն տախտակները և Իմ գրած օրենքն ու պատվիրանները, որ սովորեցնես նրանց»:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ել առ իս ի լեառնն, եւ անդ լինիջիր: Եւ տաց քեզ տախտակս քարեղէնս եւ աւրէնս եւ պատուիրանս, զորս գրեցի, լինել նոցա աւրէնսդիր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: