Ելից գրքի մեկնություն 25։21

Ա․ Լոպուխին

21-22․ Կափարիչը կդնես տապանակի վրա՝ վերևի կողմից։ Տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ Ես պիտի տամ քեզ։ [21] Եվ այնտեղ կհանդիպեմ քեզ ու կափարիչի վրայից՝ վկայության տապանակի վրա եղած երկու քերովբեների մեջտեղից, կխոսեմ քեզ հետ ու կպատվիրեմ ամեն բան Իսրայելի որդիների համար: (Սինոդական թարգ․)
   

   Որպես Բարձրյալի անմիջական ներկայության և հայտնության վայր, ինչի պատճառով Նա կոչվում է «ուխտի տապանակի քերովբեների վրա Բազմող» (Բ Թագ. 6:2, Ես. 37:16) և «Խոսող ա՛յն կափարիչի վրայից, որն էլ գտնվում է վկայության տապանակի վրա՝ երկու քերովբեների միջև» (Թվ. 7:89)։ «Կապորետտը» Տիրոջ նստավայրն էր, որի արտաքին երեսին ուխտի տախտակներով տապանակն էր՝ ի նշան այն բանի, որ Բարձրյալի՝ խորանում գտնվելը հիմնավորվում է կնքված ուխտով։ Հայտնությունն այն է, որ Մովսեսին կփոխանցվեն բոլոր այն պատգամները, որոնք ժողովուրդը պետք  է կատարի։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ:
(Արարատ թարգ․) Եվ կափարիչը կտեղադրես տապանակի վրա վերևի կողմից, իսկ տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որը կտամ քեզ:
(Գրաբար) Եւ դիցես ի տապանակի անդ զվկայութիւնսն զոր ես տաց քեզ: