Ա. Լոպուխին
Եվ նրա չորս անկյուններում զոհասեղանին միաձույլ եղջյուրներ կպատրաստես ու դրանք կպատես պղնձով:
(Սինոդական թարգ․)[2]
Զոհասեղանի չորս կողմերում պատերից դուրս են եկել չորս պտուտակներ, որոնք եղջերույի եղջյուրների տեսք են ունեցել։ Քանի որ այս եղջերուն զոհաբերվող գլխավոր զոհն է եղել, հետևաբար այս հատվածները կոչվում էին զոհասեղանի եղջյուրներ։ Դրանք ոչ միայն ամրացված էին զոհասեղանի կողքերին որպես զարդ, այլև մեկ ամբողջություն են կազմել դրա հետ. պատրաստված են եղել միևնույն փայտից և պատված են եղել պղնձե հատուկ թիթեղներով, որոնք, սակայն, նման չէին պատերը ծածկող թիթեղներին։ Քանի որ զոհասեղանի եղջյուրների հետ էր կապված զոհաբերության ծեսը, այսինքն՝ դրանք զոհաբերված կենդանու արյունով ցողելը, ուստի կարելի է կարծել, որ դրանք մեծ, սրբազան նշանակություն են ունեցել ու եղել են զոհասեղանի կարևորագույն պարագաներից։ Կյանքի փրկություն փնտրողները բռնում էին զոհասեղանի եղջյուրներից (Գ Թագ. 1:50, 2:28), ինչպես նաև՝ եղջյուրների անունը փոխարինում է զոհասեղանի անվանը (Սաղմ. 117:27) և դրանց ոչնչացումը համազոր է զոհասեղանը ոչնչացնելուն (Հուդիթ 9:8, Ամ. 3:14)։ Զոհասեղանի պատերը պատված են եղել պղնձով և՛ դրա վրա կիզող կրակի անընդհատ բոցին դիմագրավելու, և՛դրանց ամրություն ու տեսք հաղորդելու համար։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Դրա չորս անկիւնների վրայ եղջիւրներ կ՚անես այնպէս, որ դրանք միաձոյլ լինեն զոհասեղանի հետ: Դրանք կը պատես պղնձով:
(Արարատ թարգ․) Եվ նրա չորս անկյուններում զոհասեղանին միաձույլ եղջյուրներ կշինես ու դրանք կպատես պղնձով:
(Գրաբար) Եւ արասցես զեղջեւրս նորա ի վերայ չորեցունց անկեանց իւրոց. զի անդստին ընտրեալ իցեն եղջեւրքն: Եւ պատեսցես զնա պղնձով:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: