Միքիայի մարգարեության մեկնություն 5։8

Ա․ Լոպուխին

8-9. Եւ Հակոբի մնացորդը կլինի ժողովուրդների մեջ, բազմաթիվ ցեղերի մեջ, ինչպես առյուծը անտառային գազանների միջև, ինչպես կորյունը ոչխարների հոտի մեջ, որը, երբ որ անցնի, ապա կտրորի և կպատառոտի, և ոչ ոք չի փրկի նրանից։ [8] Քո ձեռքը բարձրանում է թշնամիներիդ վրա, և քո բոլոր ոսոխները կոչնչանան։ (Սինոդական թարգ․)
   
   Մի շարք պատկերներով մարգարեն նկարագրում է նոր Իսրայելի (եկեղեցու) և նրա գլխի՝ Մեսսիայի զորությունը, Ով առյուծ է Հուդայից (տե՛ս Ծննդ. 49։9) և աստղ՝ Հակոբից (Թվ. 23։24)։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Յակոբի մնացորդները կը լինեն բազում ազգերի մէջ, ինչպէս առիւծը կենդանիների մէջ՝ անտառում, եւ ինչպէս առիւծի կորիւնը ոչխարների հօտի մէջ, որը եթէ անցնի, կը զատի եւ կը յափշտակի, եւ ոչ ոք չի լինի, որ յետ պահի նրան:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբի մնացորդը ազգերի մեջ, շատ ժողովուրդների մեջ առյուծի պես պիտի լինի՝ անտառի կենդանիների մեջ, ինչպես կորյունը՝ ոչխարների հոտերի մեջ, որ եթե անցնի, կտրորի ու կպատառոտի, և ազատող չի լինի։
(Գրաբար) Եւ եղիցին մնացորդքն Յակոբայ ի հեթանո՛սս ի մէջ ազգաց բազմաց իբրև զառեւծ ի մէջ խաշին յանտառի, և իբրև զկորիւն առիւծու՝ ի մէջ հօտից խաշանց. զոր օրինակ յորժամ անցեալ զատուցանիցէ՛ և յափշտակիցէ՝ և ո՛չ ոք իցէ որ թափիցէ։