Ա. Լոպուխին
Եվ Մովսեսը կանգնեց բանակատեղու դարպասների մոտ և ասաց. «Ով որ Տիրոջն է պատկանում, թող ինձ մոտ գա»: Եվ հավաքվեցին նրա մոտ Ղևիի բոլոր որդիները: (Սինոդական թարգ․)[26]
Ահարոնի կենտրոնացումը ժողովրդի անզսպվածության վրա՝ որպես սեփական արարքի արդարացում, ակնհայտ ճշմարտության բաժին ուներ իր մեջ: Մովսեսի կոչին, թե՝ «ով Տիրոջն է պատկանում, թող ինձ մոտ գա», արձագանքում են միայն ղևտացիները, որոնք այդ ժամանակ հսկայական թիվ էին կազմում: Այնտեղ հաշվվում էր մոտ 22 000 տղամարդ (Թվ. 3:39): Ժողովրդի մնացյալ մասի պատկանելիությունը ո՛չ թե Տիրոջ կողմն էր, այլ՝ ոսկե հորթի: Այս համառությունն առավել ծանր մեղք և հանցանք է համարվում, քան հենց ինքնին հորթի պաշտամունքը: Եվ քանի որ սա խոսում է այն մասին, որ մարդկանց սրտերն ամբողջովին կարծրացել էին, ուստի ժողովուրդը լիովին «արժանի» էր այդ պատժին:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Մովսէսը, կանգնելով բանակատեղիի մուտքի մօտ, ասաց. «Ով Տիրոջն է պատկանում, ինձ մօտենայ»: Նրա շուրջը հաւաքուեցին Ղեւիի բոլոր որդին:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսը կանգնեց բանակատեղիի մուտքի մոտ ու ասաց. «Ով Տիրոջ կողմից է, թող ինձ մոտենա»: Եվ Ղևիի բոլոր որդիները հավաքվեցին նրա մոտ:
(Գրաբար) Եւ եկաց Մովսէս առ դրան բանակին` եւ ասէ. Որ ոք Տեառն իցէ` առ իս մատիցէ: Հասանէին առ նա ամենայն որդիքն Ղեւեայ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: