Ա. Լոպուխին
Նա նրանց սիրտը լցրեց իմաստությամբ, որպեսզի կատարեն քանդակագործի և արվեստագործի ցանկացած աշխատանք, ինչպես նաև նկարազարդեն կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր կտավների և նրբահյուս բեհեզի վրա, ինչպես նաև ընտրեց արվեստագործների, որոնք կատարում են ցանկացած աշխատանք և ստեղծում են նկարազարդ գործվածքներ։ (Սինոդական թարգ․)[35]
Քանդակագործի աշխատանքը մետաղի, փայտի և քարերի վրա փորագրման աշխատանքն էր (Ելք 35։33): Արվեստագործի աշխատանքը գործվածքեղենի նկարների հետ աշխատանքն էր։ Այս աշխատանքի միջոցով է պատրաստվել Սրբություն Սրբոցի վարագույրը, եփուդը և վրանի առաջին ծածկոցները։ Դերձակի աշխատանքը միագույն գործվածքների հետ աշխատանքն էր:
--------------------------------
[35](Էջմիածին թարգ․) որոնց իմաստուն միտք պարգեւեց, որպէսզի սրանք սովորեն ու կատարեն սուրբ գործի համար անհրաժեշտ ամէն տեսակ գործեր՝ ոստայնանկութիւն անեն կապոյտ, ծիրանի ու կարմիր ներկուած թելերով եւ բեհեզով, նկարեն, քանդակեն»:
(Արարատ թարգ․) Նրանց լցրեց սրտի իմաստությամբ, որպեսզի քանդակագործի գործը, նաև ամեն տեսակ գործ անող և հնարքներ հնարող արհեստավորի, կապույտի, ծիրանագույնի և կարմիրի ու նուրբ կտավի վրա նկարազարդողի և ասեղնագործողի գործն անեն»։
(Գրաբար) Զորս ելից մտաւք իմաստութեան, խելամտել, գործել զամենայն գործ սրբութեանն. զոստայնանկութիւն, եւ զնկարու, կապուտակաւն, եւ ծիրանեաւն, եւ կարմրովն ներկելով, եւ բեհեզով. անկանել գործել զամենայն գործ ճարտարութեան նկարակերտաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: