Ա. Լոպուխին
4-5․ Այդժամ եկան սրտով իմաստուն բոլոր վարպետները, որոնք աշխատում էին սրբարանի համար՝ յուրաքանչյուրն ըստ իր մասնագիտության: [4] Եվ խոսեցին Մովսեսի հետ՝ ասելով. «Ժողովուրդը բերում է ավելի, քան անհրաժեշտ է Տիրոջ պատվիրած գործերն անելու համար»: (Սինոդական թարգ․)
Ժողովրդի նախանձախնդրությունն ու ջանասիրությունը բացատրվում է կրոնի, ծիսական կարգերի հանդեպ նրանց հատուկ հակվածությամբ, ինչպես նաև չի բացառվում, որ այդպիսով նրանք փորձում էին քավել այն մեղքը, որը գործեցին Սինա լեռան ստորոտում՝ [ձեռակերտ] հորթին երկրպագելով:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Գալիս էին սրբարանի գործերը կատարող բոլոր վարպետները, որպէսզի իւրաքանչիւրն ըստ իր մասնագիտութեան գործադրի իր վարպետութիւնը:
(Արարատ թարգ․) Եվ սրբարանի գործերը կատարող բոլոր իմաստուն մարդիկ, թողնելով իրենց գործը, եկան
(Գրաբար) Եւ գային ամենայն իմաստունք` որ գործէին զգործ սրբութեանն, իւրաքանչիւր ըստ տարազու իւրում, զոր ինքեանք գործէին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: