Ելից գրքի մեկնություն 36։6

Ա. Լոպուխին

6-14․ Եվ Մովսեսը պատվիրեց բանակատեղիում հայտարարել ու ասել, որ այլևս ոչ մի տղամարդ և ոչ մի կին սրբարանի համար այլևս նվերներ չպատրաստի: Եվ ժողովուրդը դադարեց բերելուց: [6] Արդեն կուտակված նվիրաբերությունները բավարար էին անհրաժեշտ բոլոր գործերն անելու համար, անգամ ավելին էին։ Եվ վրանի գործերն անող սրտով իմաստուն բոլոր վարպետները պատրաստեցին տասը վարագույրներ` մանված նրբահյուս բեհեզից և կապույտ, ծիրանագույն և մուգ կարմիր կտավներից: Դրանք զարդարեցին ասեղնագործ քերովբեներով: Յուրաքանչյուր վարագույրի երկարությունը քսանութ կանգուն էր, իսկ յուրաքանչյուր վարագույրի լայնությունը՝ չորս կանգուն. բոլոր վարագույրները նույն չափսերն ունեին: Նա հինգ վարագույրները միացրեց միմյանց, իսկ մյուս հինգը՝ միմյանց: Նա կցվածքի ծայրի մեկ վարագույրի եզերքին կապույտ օղակներ պատրաստեց, և նույնն արեց մյուս կցվածքի ծայրի վարագույրի եզերքին, որպեսզի դրանք միացվեն իրար։ Հիսուն օղակներ դրեց վարագույրների մի շարքի կցման եզրին, մյուս կցվածքի վրա եղած վարագույրի ծայրին՝ ևս հիսուն օղակներ այնպես, որ օղակներն իրար միանան: Այդ օղակները դեմ-դիմաց էին: Եվ պատրաստեց հիսուն ոսկե ճարմանդներ ու վարագույրները ճարմանդներով իրար միացրեց, և խորանը մեկ ամբողջություն դարձավ: Ապա այծի մորթուց ծածկոց պատրաստեց խորանը ծածկելու համար համար: Այդօրինակ տասնմեկ ծածկոցներ պատրաստեց: Ծածկոցի երկարությունը երեսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ չորս կանգուն: Տասնմեկ ծածկոցները նույն չափսի էին: Եվ նա իրար միացրեց հինգ ծածկոցները՝ առանձին, իսկ մնացած վեցը՝ առանձին: Եվ հիսուն օղակներ պատրաստեց ծածկոցների կցման եզրին, և հիսուն օղակներ էլ պատրաստեց մյուս կցման եզրի համար՝ դրանք մյուսներին միացնելու համար: Եվ հիսուն պղնձե օղակներ պատրաստեց ծածկոցին կցելու համար, որպեսզի այն մեկ ամբողջություն դառնա: Եվ մի ծածկոց պատրաստեց խորանի համար՝ կարմիր ներկված խոյերի մորթիներից, և դրա վրայից ևս մի ծածկոց՝ կապույտ ներկված մորթիներով: (Սինոդական թարգ․)
   
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 26:1-14
Տվյալ պարագայում բաց են թողնված միայն 12–13-րդ համարների նկարագրությունները:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Մովսէսը կարգադրեց բանակատեղիում յայտարարութիւն անել եւ ասել. «Տղամարդ լինի թէ կին, սրբարանի համար այլեւս նուէրներ չպատրաստի»: Դրանից յետոյ ժողովրդին արգելեցին նուէրներ բերել:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսը պատվիրեց բանակատեղիում հայտարարել ու ասել. «Այլևս թող ոչ մի մարդ և ոչ մի կին սրբարանի համար ընծաներ չբերի»: Եվ ժողովուրդը դադարեց բերելուց:
(Գրաբար) Եւ հրամայեաց Մովսէս քարոզ կարդալ ի բանակին, եւ ասել. Այր կամ կին` մի եւս գործեսցեն ի պտուղ սրբութեանն: Եւ ապա արգելաւ ժողովուրդն ի բերելոյ.