Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
Ինչպե՜ս է ամեն բան թալանվել Եսավից, և ինչպե՜ս են խուզարկվել նրա թաքստոցները: (Սինոդական թարգ․) [6]
Մարգարեն Եդոմի մասին արդեն խոսում է երրորդ դեմքով, ինչը, սակայն, հիմք չի տալիս 6−րդ համարը Մարտիի հետ միասին համարել հավելում (գլոսսա):
«Ինչպես՜ է ամեն բան թալանվել Եսավից». ժողովրդի անվան փոխարեն 6−րդ համարում մարգարեն հիշատակում է եդոմացիների նախահոր` Եսավի անունը: Քանի որ «Եսավ»−ը (Esav) հավաքական իմաստով է գործածվում, ուստի նրա ստորոգրյալն էլ է հոգնակի թվով դրվում՝ «nechpesu» (թալանվել են, որը ծագում է «chapas» արմատից). ռուսերեն թարգմանության մեջ ավելացված է «ամեն բան» արտահայտությունը:
«Խուզարկվել են նրա թաքստոցները» (niveu rnazpunaj). մարգարեն նկատի ունի ոչ թե միայն այն քարայրները, որտեղ եդոմացիները թաքնվելու հույս ունեին, այլև նրանց գանձեր պահելու վայրերը: Յոթանասնիցը «mazpunim» բառը գանձեր իմաստով է ընկալել և ամբողջ արտահայտությունը թարգմանել է «kai katelhmfqh ta kekrummena autou» (սլավ.՝ «և վերցրին նրա գանձերը») տարբերակով: Ինչպես հայտնի է, Եդոմը հայտնի էր իր հարստություններով. Դիոդորոսի վկայությամբ (Պատմական գրադարան, XIX, 95) Պետրա քաղաքը հանդիսանում էր Ասորիքի և Արաբիայի միջև առևտրի գլխավոր հանգույցը:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ինչպէ՞ս քննութեան ենթարկուեց Եսաւը, եւ բացայայտուեցին նրա թաքցրածները:
(Արարատ թարգ․) Եսավն ինչպե՜ս որոնվեց. խուզարկվեցին նրա ծածուկ գանձարանը։
(Գրաբար) Զիա՞րդ քննեցաւ Եսաւ՝ և ըմբռնեցան ծածուկք նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: