Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
Իսկ Սիոն լեռան վրա փրկություն պիտի լինի, և այն սուրբ կլինի. և Հակոբի տունը պիտի ստանա իր ժառանգությունը: (Սինոդական թարգ․) [17]
Տիրոջ օրը Սիոն լեռը կլինի այն լեռը, որի վրա փրկություն կլինի Հակոբի տան համար. այդ լեռը կլինի անձեռնմխելի սրբություն: Միևնույն ժամանակ, Հակոբի տունն իբրև սեփականություն ստանալու է «իր ժառանգությունը» (moraschehem), այսինքն՝ իր նախկին տարածքները: Յոթանասնիցն ու Վուլգաթան «moraschehem» արտահայտության փոխարեն ընթերցել են «morischechem» և թարգմանել են «touj kataklhronomhsantaj autouj ու eos qui se possederant» տարբերակով։ Այստեղից էլ ծագում է սլավոներեն տեքստի 17−րդ համարի վերջին հատվածի «և Հակոբի տունը պիտի ստանա իր ժառանգությունը» տարբերակով ընթերցումը: Ժամանակակից որոշ մեկնիչներ 17−րդ համարի Յոթանասնիցի ընթերցումը նախընտրում են մասորեթականից: Այսպիսով, 17−րդ համարի համաձայն՝ Հակոբի փրկված տունը տիրելու է նրանց, ովքեր նախկինում տիրում էին իրեն, այսինքն՝ յուրացնելու է նրանց տարածքները: «Տիրելու է,− պարզաբանում է երանելի Հերոնիմոսը,− ձեր (եդոմացիներ) և ձեզ հարևան ազգերի տարածքներին»: 18−րդ համարի նմանությամբ (նաև Նավ. 2:3)՝ «Հակոբի տուն» անվանումով մարգարեն նկատի ունի Հուդան:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) «Բայց Սիոն լերան վրայ փրկութիւն կը լինի, եւ այդ վայրը սուրբ կը դառնայ: Յակոբի տոհմը կը տիրանայ իր ժառանգութեանը:
(Արարատ թարգ․) Բայց Սիոն լեռան վրա ազատվածներ կլինեն, և նա սրբություն է լինելու։ Եվ Հակոբի տունը պիտի տիրանա իր ստացվածքին։
(Գրաբար) Բայց ի լեառն Սիոն եղիցի փրկութիւն, և եղիցի սո՛ւրբ. և ժառանգեսցեն տունն Յակովբու զժառանգիչս իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: