Եսայու մարգարեության մեկնություն 2։17

Ա. Լոպուխին

17-21․ Մարդու ամբարտավանությունը պիտի խոնարհվի, պիտի չեզոքանա մարդկանց մեծամտությունը, և այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա։ [17] Կուռքերն ամբողջովին պիտի անհետանան։ Մարդիկ ժայռերի քարայրերն ու գետնի խոռոչները պիտի մտնեն Տիրոջ սարսափից և Նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա՝ երկիրը պատուհասելու: Այդ օրը մարդն իր արծաթե կուռքերը և ոսկե կուռքերը, որոնք դրանց պատրաստել էր երկրպագելու համար, պիտի գցի խլուրդներին և չղջիկներին։ Որպեսզի մտնի ապառաժների խոռոչներն ու ժայռերի ծերպերը Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա՝ երկիրը պատուհասելու: (Սինոդական թարգ․)
   
   Հրեաները կդադարեն իրենց հույսը դնել կուռքերի վրա և դրանք դեն կնետեն կամ էլ կթաքցնեն մութ խոռոչներում, որտեղ բնակվում են անմաքուր խլուրդներն ու չղջիկները (հմմտ. Ամ. 4:3):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Ամէն մարդ պիտի խոնարհուի, մարդկանց հպարտութիւնը պիտի իջնի, եւ միայն Տէրը պիտի բարձրանայ այդ օրը:
(Արարատ թարգ․) Մարդուս ամբարտավանությունը պիտի խոնարհվի, պիտի իջնի մարդկանց մեծամտությունը, և այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա։
(Գրաբար) Եւ խոնարհեսցի ամենայն մարդ, եւ անկցի հպարտութիւն մարդկան. եւ բարձրասցի Տէր միայն յաւուր յայնմիկ: