Ա. Լոպուխին
Եվ այն օրը յոթը կին կբռնեն մի տղամարդու և կասեն. «Մեր հացը կուտենք և մեր հագուստը կհագնենք, միայն թե քո անունով կոչվենք։ Վերացրո՛ւ մեր նախատինքը»։ (Սինոդական թարգ․) [1]
Սա հրեա կանանց մասին խոսող նախորդող մարգարեական դրվագի ամփոփումն էր։
Յոթը կանայք, այսինքն՝ շատ կանայք իրենց կողքին տղամարդ չեն ունենալու, մի բան, ինչը որ հնագույն ժամանակներում կնոջ համար ամոթալի հանգամանք էր համարվում հրեաների մեջ:
Մովսեսի օրենքը հնարավոր էր համարում մեկ տղամարդու՝ մի քանի կանանց հետ ամուսնանալը (Ելք. 21:10):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այն օրը եօթը կին պիտի բռնեն մի տղամարդու եւ ասեն. «Մեր հացը կ՚ուտենք եւ մեր զգեստը կը հագնենք, միայն թէ քո անունը լինի մեզ վրայ. մեր այրիութեան նախատինքը վերացրո՛ւ մեզնից»:
(Արարատ թարգ․) Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու և կասեն. «Մեր հացը կուտենք և մեր հագուստը կհագնենք, միայն թե քո անունով կոչվենք։ Վերացրո՛ւ մեր նախատինքը»։
(Գրաբար) Եւ բուռն հարկանիցեն եւթն կին զառնէ միոջէ` եւ ասիցեն. հաց` զմեր կերիցուք` եւ հանդերձ` զմեր զգեցցուք. բայց միայն անուն քո կոչեսցի ի վերայ մեր. բարձ ի մէնջ զնախատինս մեր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: