Երեմիայի մարգարեության մեկնություն 22:15

Սուրբ Եփրեմ Ասորի

Եթէ դու մայրի փայտից կերտուած քո հօր այս տան մէջ զայրացար, ի՛նչ է, կարծում ես թագաւորելո՞ւ ես: Թող ո՛չ ուտեն եւ ո՛չ խմեն, որովհետեւ իրաւունքը, արդարութիւնն ու բարութիւնը չճանաչեցին,
    
    Դու կարծում ես, որ երկար տարիներ պիտի թագավորես, այդ իսկ պատճառով տները մայրու փայտով ես զարդարում ու գեղեցիկ շենքեր ես կառուցում: Քեզ պես քո հայր Հովսիան էլ է թագավորության տիրել, և ժառանգել է Սողոմոնի թագավորության բոլոր բարիքները: Նրա հարստությունը մեծ էր, և նա փառավորվում էր, քանի որ արդար դատաստան էր անում և ազնիվ էր գործում՝ ինչը դու չես անում: «Ես բարություն եմ արել նրան», քանի որ նա ազնիվ էր գործում։ Ես օգնել եմ նրան, նրան օրհնությամբ եմ  պատել, նրան մահ եմ ուղարկել նախքան այն աղետները, որ վերջինիս մահից հետո եկան նրա զավակների վրա:
    

Ա. Լոպուխին

«Մի՞թե դու կարծու՞մ ես, որ կթագավորես, քանի որ քեզ շրջապատել ես եղևնափայտով. քո հայրը կերավ և խմեց, բայվ նաև դատաստան ու արդարություն գործեց, և դրա համար նրա համար լավ եղավ»։ (Սինոդական թարգմ.) [15]
    
    Հովակիմը հնարավորինս թանկարժեք շինությունների կառուցումը անհրաժեշտ էր համարում, որպեսզի բարձրացներ թագավորական իշխանությունը։ Մինչդեռ, թագավորական իշխանության զորությունը դրա մեջ չէր: Ամեն դեպքում, ավելի լավ է նաև սեփական ծախսերի հաշվարկումը, ինչպես դա անում էր Հովակիմի հայրը՝ Հովսիան։ Այդպես վարվելով՝ Հովսիան վայելում էր իր հպատակների սերը:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 22:13

------------------------------------

[15](Էջմիածին թարգմ.) Եթէ դու մայրի փայտից կերտուած քո հօր այս տան մէջ զայրացար, ի՛նչ է, կարծում ես թագաւորելո՞ւ ես: Թող ո՛չ ուտեն եւ ո՛չ խմեն, որովհետեւ իրաւունքը, արդարութիւնն ու բարութիւնը չճանաչեցին,
(Արարատ թարգմ.) Մի՞թե դու կթագավորես, քանի որ ավելի եղևնափայտ ունես. չէ՞ որ քո հայրը կերավ և խմեց, նաև իրավունք ու արդարություն արեց. այն ժամանակ նրա համար լավ եղավ։
(Գրաբար) Միթէ թագաւորեսցես՝ զի զայրացար ի մայրակերտս հաւր քոյ. մի կերիցեն եւ մի արբցեն, զի զիրաւունս եւ զարդարութիւն եւ զբարութիւն ոչ ծանեան։