Երեմիայի մարգարեության մեկնություն 25:25

Ա. Լոպուխին

«Զամբրիի բոլոր թագավորներին և Եղամի բոլոր թագավորներին ու մարերի բոլոր թագավորներին»: (Սինոդական թարգմ.) [25]
   
    «Զամբրի»–ի բնակիչները  հավանաբար Քետտուրայից ծնված Աբրահամի Զեմրան որդու սերունդներն են  (Ծննդ. 25:2): Ելամը (այս երկրի մասին , նաև Եսայի 21:2–րդ համարի մեկնության մեջ) Տիգրիսի ստորին հոսանքի շրջանում  գտնվող մի երկիր է: Մեդիան նույն գետի վերին հոսքի շրջանում և նաև դրա արևելյան կողմում գտնվող մի երկիր է, որի գլխավոր քաղաքներն են Էկբատանան և Ռագին:

------------------------------------------------------

[25](Էջմիածին թարգմ.) նաեւ Զամբրիի բոլոր թագաւորներին, Ելամի բոլոր թագաւորներին ու պարսից բոլոր թագաւորներին.
(Արարատ թարգմ.) Եվ Զամբրիի թագավորներին և Եղամի բոլոր թագավորներին, մարերի բոլոր թագավորներին
(Գրաբար) եւ ամենայն թագաւորացն Զամբրեայ, եւ ամենայն թագաւորացն Ելամայ, եւ ամենայն թագաւորացն Պարսից։