Սուրբ Հովհան Ոսկեբերան
Բայց լա՛ւ իմացէք, որ եթէ դուք ինձ սպանէք, անմեղ արեան տակ պիտի ընկնէք դուք եւ այս քաղաքն ու իր բնակիչները, քանզի արդարեւ Տէրն ինձ ուղարկեց ձեզ մօտ՝ ձեր ականջին ասելու այս բոլոր խօսքերը»:
Ինչո՞ւ: Որովհետև ես ոչ թե ինքս ինձնից եմ խոսում, այլ Աստծու խոսքն եմ հաղորդում:
Ա. Լոպուխին
«Միայն թե լա՛վ իմացեք, որ եթե դուք ինձ սպանեք, անմեղ արյուն եք դնում ձեզ վրա և այս քաղաքի վրա ու նրա բնակիչների վրա. որովհետև ճշմարտապես Տե՛րն է ինձ ուղարկել ձեզ մոտ` այս բոլոր խոսքերը խոսելու ձեր ականջներին»։ (Սինոդական թարգմ.) [15]
-----------------------------
[15](Էջմիածին թարգմ.) Բայց լա՛ւ իմացէք, որ եթէ դուք ինձ սպանէք, անմեղ արեան տակ պիտի ընկնէք դուք եւ այս քաղաքն ու իր բնակիչները, քանզի արդարեւ Տէրն ինձ ուղարկեց ձեզ մօտ՝ ձեր ականջին ասելու այս բոլոր խօսքերը»:
(Արարատ թարգմ.) Միայն թե լա՛վ իմացեք, որ եթե ինձ սպանեք, անմեղ արյուն եք դնում ձեզ վրա, այս քաղաքի վրա ու նրա բնակիչների վրա, որովհետև ճշմարտապես Տե՛րն է ինձ ուղարկել ձեզ մոտ, որ ձեր ականջներին խոսեմ այս խոսքերը»։
(Գրաբար) Բայց գիտելով գիտասջիք՝ զի թէ սպանանէք դուք զիս՝ արիւն անպարտ արկանէք ի վերայ ձեր, եւ ի վերայ քաղաքիս այսորիկ, եւ ի վերայ բնակչաց սորա։ զի ճշմարտութեամբ առաքեաց զիս Տէր առ ձեզ՝ խաւսել յականջս ձեր զամենայն բանս զայսոսիկ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: