Երեմիայի մարգարեության մեկնություն 26:23

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Նրանք հանեցին նրան այնտեղից եւ բերին Յովակիմ արքայի մօտ. սա սրով սպանեց նրան եւ գցեց հասարակաց գերեզմանոցը:
   
   Այսինքն՝ մարգարեին մահապատժի օրինակներ է ցույց տալիս, որպեսզի նա խուսափի դրանից: Սա (այսինքն՝ պատմվող իրադարձությունը) այն ժամանակներից է մարգարեության հետ համապատասխան կերպով գնում, երբ սկսվում է Հովակիմի թագավորության շրջանը: Սա երևում է նաև վերը նշվածից, երբ նա մարգարեանում էր քաղաքի և տաճարի գրավման մասին, որը պետք է լիներ ճիշտ այնպես, ինչպես նախկինում տեղի էր ունեցել Սելոմի (Σελώ) հետ: Ուստի ակնհայտ է, որ վերևում Հովակիմի մասին ասվածի (նա չէր թաղվելու գերեզմանում) նման մի բան մարգարեն ասել էր նաև այն ժամանակ, երբ նրան բռնելով՝ ցանկանում էին սպանել, քանի որ նա դժբախտություն էր կանխատեսում քաղաքի համար: Սակայն մարգարեի խոսքերը մեկտեղվելով, մեր կողմից նշված պատճառաբանությամբ, զետեղվել են վերևում, ուստի պարզ երևում է, որ դրանք ոչ թե կտրված են նախորդ հատվածի հետ հաջորդականության մեջ լինելուց, այլ տեղադրված են նշված մեթոդի համաձայն:
   

Ա. Լոպուխին

«Եվ Ուրիային դուրս բերեցին Եգիպտոսից և նրան բերեցին Հովակիմ թագավորի մոտ, և նա սրով սպանեց նրան ու նրա դիակը գցեց այնտեղ, որտեղ հասարակ մարդկանց գերեզմաններն էին»։ (Սինոդական թարգմ.) [23]
-----------------------------
[23](Էջմիածին թարգմ.) Նրանք հանեցին նրան այնտեղից եւ բերին Յովակիմ արքայի մօտ. սա սրով սպանեց նրան եւ գցեց հասարակաց գերեզմանոցը:
(Արարատ թարգմ.) Եվ նրանք Ուրիային հանեցին Եգիպտոսից և նրան բերեցին Հովակիմ թագավորի մոտ, և նա սրով սպանեց նրան ու նրա մարմինը գցեց ժողովրդի որդիների գերեզմանոցը։
(Գրաբար) եւ հանին զնա անտի՝ եւ ածին առ արքայն Յովակիմ, եւ սպանին զնա սրով. եւ ընկէց ի շիրիմ որդւոց ժողովրդեան իւրոյ։