Երեմիայի մարգարեության մեկնություն 29:3

Ա. Լոպուխին

[Նամակն ուղարկվեց] Եղեասայի` Սափանի որդու, և Գամարիայի` Քեղկիայի որդու ձեռքով, որոնց Սեդեկիան` Հուդայի թագավորը, ուղարկել էր Բաբելոն Նաբուգոդոնոսորի՝ Բաբելոնի թագավորի մոտ»: (Սինոդական թարգմ.) [3]
    
    Եթե Սեդեկիայի կողմից Բաբելոն ուղարկված դեսպանն իր հետ տարավ Երեմիայի նամակը, ապա ակնհայտորեն համամիտ էր վերջինիս հետ: Այդ ժամանակ ակնհայտորեն  նաև անձամբ թագավորն էր հետևում Երեմիայի խրատներին: Նա հստակորեն ցանկանում էր Նաբուգոդոնոսորի հետ լավ հարաբերություններ ունենալ:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 29:1

--------------------------------------------------------

[3](Էջմիածին թարգմ.) Նամակն ուղարկուած էր Սափանի որդի Ելարիայի եւ Քեղկիայի որդի Գամարիայի ձեռքով, որոնց Սեդեկիա արքան Բաբելոն ուղարկեց բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորի մօտ՝ յայտնելով.
(Արարատ թարգմ.) նամակն ուղարկվեց Սափանի որդի Եղեասայի և Քեղկիայի որդի Գամարիայի ձեռքով, որոնց Հուդայի թագավոր Սեդեկիան Բաբելոն էր ուղարկել՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ՝ ասելով.
(Գրաբար) Ի ձեռն Ելարեայ որդւոյ Սափանայ, եւ Գամարեայ որդւոյ Քեղկեայ. զորս առաքեաց Սեդեկիա արքայ առ Նաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց ի Բաբելոն. եւ ասէ.