Ա. Լոպուխին
«Եվ նրանցից Հուդայի բոլոր տարագիրների համար, որոնք Բաբելոնում են, սովորություն պիտի առնվի անիծել այսպես. «Տերը քեզ թող անի այնպես, ինչպես արեց Սեդեկիայի և Աքաաբի հետ», որոնց Բաբելոնի թագավորը խորովեց կրակի վրա»: (Սինոդական թարգմ.) [22]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 29:1
-----------------------------------------
[22](Էջմիածին թարգմ.) Եւ նրանցից այս անէծքը կը մնայ Յուդայի երկրի բոլոր գերիների մէջ, որոնք գտնւում են Բաբելոնում: Նրանք պիտի ասեն՝ «Թող Տէրը քեզ անի այնպէս, ինչպէս արեց Սեդեկիային եւ Աքիաբին, որոնց բաբելացիների արքան կրակի վրայ խորովեց»:
(Արարատ թարգմ.) Եվ նրանցից Հուդայի բոլոր տարագիրների համար, որ Բաբելոնում են, նզովքի առարկա պիտի առնվի՝ ասելով. Տերը քեզ թող Սեդեկիայի և Աքաաբի պես անի, որոնց Բաբելոնի թագավորը խորովեց կրակով,
(Գրաբար) Եւ առցեն ի նոցանէն անէծս ի մէջ ամենայն գերութեանն Յուդայ որ է ի Բաբելովն՝ եւ ասասցեն. Արասցէ զքեզ Տէր՝ որպէս արար Սեդեկիայ եւ Աքիաբայ, զորս տապակեաց արքայն բաբելացւոց ի հուր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: