Երեմիայի մարգարեության մեկնություն 30:11

Սուրբ Եփրեմ Ասորի

Ահա ես քեզ հետ եմ, - ասում է Տէրը, - որպէսզի փրկեմ քեզ եւ կործանեմ այն ազգերին, որոնց մէջ ցրեցի քեզ: Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարութեամբ եմ պատժելու եւ քաւութիւն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ»:
   
    Տերն այսպես է ասում, որովհետև Նա տապալել և կործանել է այլ ազգերի թագավորությունները, բայց մինչև Քրիստոս թագավորի գալստյան ժամանակը հրեաներին չի ոչնչացրել, ինչպես կանխատեսել էր նաև Դանիելը: «Մի փոքր էլ, և նրանց պարանոցից խորտակելու եմ լուծը, խզելու եմ նրանց կապանքները», այսինքն՝ կոտրելու եմ լուծը և Բաբելոնի թագավորի դրած կապանքները:
   

Ա. Լոպուխին

«Որովհետև Ես քեզ հետ եմ, - ասում է Տերը, - որպեսզի փրկեմ քեզ. Ես իսպառ պիտի բնաջնջեմ այն բոլոր ժողովուրդներին, որոնց մեջ ցրիվ եմ տվել քեզ, բայց քեզ չպիտի բնաջնջեմ. Ես պիտի պատժեմ քեզ չափի մեջ, բայց անպատիժ չպիտի թողնեմ քեզ»։ (Սինոդական թարգմ.) [11]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1

-----------------------------------------

[11](Սինոդական թարգմ.) Ահա ես քեզ հետ եմ, - ասում է Տէրը, - որպէսզի փրկեմ քեզ եւ կործանեմ այն ազգերին, որոնց մէջ ցրեցի քեզ: Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարութեամբ եմ պատժելու եւ քաւութիւն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ»:
(Արարատ թարգմ.) Որովհետև ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- քեզ ազատելու համար պիտի բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մեջ ես քեզ ցրիվ եմ տվել, բայց քեզ չպիտի բնաջնջեմ, այլ պիտի խրատեմ ըստ կանոնի և քեզ բոլորովին անպատիժ չպիտի թողնեմ»։
(Գրաբար) Զի ընդ քեզ եմ ես ասէ Տէր ի փրկել զքեզ. զի արարից նուազութիւն ի մէջ ազգաց, յորս ցրուեցից զքեզ անդր. եւ քեզ ոչ արարից վախճան. եւ խրատեցից զքեզ իրաւամբք, եւ քաւելով ոչ քաւեցից զքեզ։