Երեմիայի մարգարեության մեկնություն 31:18

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Լսեցի Եփրեմի այս ողբը. «Խրատեցիր ինձ, Տէ՛ր, ու ես խրատուեցի, բայց չսովորեցի, ինչպէս անվարժ արջառ: Դարձրո՛ւ ինձ, եւ ես կը դառնամ, քանզի դու իմ Տէր Աստուածն ես:
    
    «Լսեցի Եփրեմի այս ողբը. «Խրատեցի՛ր ինձ, Տե՛ր, ու ես խրատվեցի»»։ Երկու ցեղերի վերադարձի մասին ասելով՝ նշում է, որ տասը ցեղերը նույնպես կվերադառնան՝ գերությունից ոչ պակաս օգուտ ստանալով: «Բայց չսովորեցի, ինչպես անվարժ արջառ», այսինքն՝ ես դարձա համառ, ինչպես լծին չենթարկվող եզը: Փրկության հույսը փոքր չէ, և սա ծառայում է ասվածի հաստատմանը. եթե ապաշխարեն, ակնհայտ է, որ կփրկվեն:

    «Բայց չսովորեցի, ինչպես անվարժ արջառ»։ Նրա ոստնումները ցույց են տալիս խելամիտ տարիքում չգտնվելը, չարիքով ձեռք բերված անարդարությունը և երիտասարդությանը բնորոշ անխոհեմությունը: Լինելով երիտասարդ, չճանաչելով լուծն ու բանականության ուժը՝ նա ոչնչով չէր տարբերվում ցատկոտող արջառներից, որոնք ուղղակի (ինչպես պատահի) վազում են ամեն տեղ ու չտեսնելով, թե ինչ կա իրենց աչքի առաջ՝ նետվում են ժայռերից:

    «Դարձրո՛ւ ինձ»։ Մեծ է առաքինությունը, քանզի եթե մենք դարձի ենք գալիս, այդ ժամանակ Աստված էլ մեզ է դառնում:
    

Ա. Լոպուխին

«Լսում եմ ողբացող Եփրեմին. «Դու պատժեցիր ինձ, և ես պատժվեցի անվարժ հորթի նման. ինձ դարձրո՛ւ, և ես կդառնամ, որովհետև Դու ես իմ Տեր Աստվածը»»։ (Սինոդական թարգմ.)
    
     «Դարձրո՛ւ ինձ». Իսրայելի ժողովուրդը գիտակցում է, որ իր սեփական ուժերը չեն բավականացնի ճշմարիտ ուղուն վերադառնալու համար:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1

Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:16

------------------------------

[18](Էջմիածին թարգմ.) Լսեցի Եփրեմի այս ողբը. «Խրատեցիր ինձ, Տէ՛ր, ու ես խրատուեցի, բայց չսովորեցի, ինչպէս անվարժ արջառ: Դարձրո՛ւ ինձ, եւ ես կը դառնամ, քանզի դու իմ Տէր Աստուածն ես:
(Արարատ թարգմ.) Հիրավի, Եփրեմին ես լսել եմ ողբալիս. «Դու ինձ պատժեցիր, և ես պատժվեցի. անվարժ հորթի նման ինձ դարձրո՛ւ, և ես կդառնամ, որովհետև դու ես Տերը՝ իմ Աստվածը։
(Գրաբար) լսելով լուայց զողբումն Եփրեմի։ Խրատեցեր զիս Տէր եւ խրատեցայց, եւ ոչ ուսայ իբրեւ զընջուղ տրմուղ. դարձո զիս եւ դարձայց՝ զի դու ես Տէր Աստուած իմ։