Երեմիայի մարգարեության մեկնություն 32:14

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Վերցրո՛ւ այս փաստաթղթերը՝ այս գնման փաստաթուղթը, որը կնքված է, և այս բաց փաստաթուղթը, և դրանք դի՛ր կավե մի անոթի մեջ, որպեսզի դրանք այնտեղ մնան շատ օրեր»»։(Սինոդական թարգմ.) [14]
    
    Մուրհակը, թերևս,  նշանակություն կունենա Երեմիայի և Անամայելի սերունդների համար:
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 32:1
---------------------------------
[14](Էջմիածին թարգմ.) «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը, Իսրայէլի Աստուածը. «Վերցրո՛ւ այդ մուրհակները, սեփականութեան մասին կնքուած մուրհակը ու չկնքուած մուրհակը եւ դի՛ր խեցէ ամանի մէջ, որ պահպանուեն բազում օրեր»:
(Արարատ թարգմ.) «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. Վերցրո՛ւ այս փաստաթղթերը՝ գնման կնքված փաստաթուղթը, այս բաց փաստաթուղթը, և դրանք դի՛ր կավե մի անոթի մեջ, որպեսզի շատ օրեր մնան։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր ամենակալ Աստուած Իսրայէլի. Առ զմուրհակդ զայդ զմուրհակ ստացուածոց զկնքեալն, եւ զմուրհակն արձակ, եւ դիցես ի խեցեղէն ամանի, զի կացցէ աւուրս բազումս։