Մեկնություն Երեմիայի Մարգարէության 33:25

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ցերեկուայ ու գիշերուայ, երկնքի ու երկրի մասին իմ ուխտը չեմ հաստատել,
    
    Այս խոսքերի իմաստն այն է, որ ինչպես Ես եմ մարդկանց ձմռան և ամռան, գարնան ու աշնան անընդմեջ փոփոխության մասին արարչագործության մեջ դրված կարգը չփոխելու խոստում տվել, և մինչ օրս շարունակում եմ կատարել խոստումս, այնպես էլ չեմ խախտի նրա սերմի հավիտենապես թագավորելու մասին Դավթին տրված Իմ խոստումը: «Ցերեկվա ու գիշերվա, երկնքի ու երկրի մասին իմ ուխտը չեմ հաստատել»: Ոմանք երկնքի և երկրի օրենքները բացատրում են այնպես, որ Ես չէի ստեղծի երկինքը և երկիրը, եթե չցանկանայի ցերեկվա և գիշերվա գոյությունը, բայց ինչպես սկզբում, սահմանելով ցերեկվա ու գիշերվա փոփոխությունը, Ես կարգավորեցի երկնքի և երկրի էությունը և չխախտեցի արարչագործության ժամանակ սահմանվածը, այնպես էլ չեմ խախտի Դավթին տված Իմ խոստումը: Այս հարցում  մարգարեին համոզելով՝ Աստված նրան պատվիրում է Սեդեկիա թագավորին հայտնել քաղաքի գրավման մասին և ցույց տալ, որ դրա պատճառն այն է, որ նրանք առանց զղջման են վարվել և խախտել են Աստծու հետ կնքած ուխտերը։ Նրանց նաև այն բանի համար է դատապարտում, որ իրենց մոտ վերադարձրին այն մարդկանց, ում, օրենքի համաձայն,  երդվել էին ազատություն տալ։
    

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տերը. «Եթե ցերեկվա ու գիշերվա ուխտը և երկնքի ու երկրի կանոնները Ես չեմ հաստատել»»: (Էջմիածին թարգմ.) [25]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 33:14

-----------------------------------------

[25](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ցերեկուայ ու գիշերուայ, երկնքի ու երկրի մասին իմ ուխտը չեմ հաստատել,
(Արարատ թարգմ.) Տերն այսպես է ասում. «Եթե ես ցերեկվա և գիշերվա ուխտ չեմ կնքել, երկնքի ու երկրի կանոններ չեմ դրել,
(Գրաբար)  Այսպէս ասէ Տէր. Եթէ զուխտ իմ զտուընջեան եւ զգիշերոյ՝ եւ զերկնից եւ զերկրի հաստատութեամբ ոչ կարգեցի։