Ա. Լոպուխին
«Ուստի այսպես է ասում Տերը. «Դուք չհնազանդվեցիք Ինձ այն հարցում, որ յուրաքանչյուրդ ազատություն հռչակեիք ձեր եղբորը և ձեր մերձավորին. դրա համար, ահա, Ես, - ասում է Տերը, - ձեզ «ազատություն» եմ տալիս (թույլ եմ տալիս), որ ենթարկվեք սրի, ժանտախտի և սովի, և ձեզ մատնելու եմ երկրի բոլոր թագավորությունների չարությանը»»։ (Սինոդական թարգմ.) [17]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 34:1
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 34:8
-----------------------------------------
[17](Էջմիածին թարգմ.) Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Դուք չլսեցիք ինձ, իւրաքանչիւրն՝ իր եղբօրը, եւ ամէն մէկն իր մերձաւորին ազատ չյայտարարեց. ահա ես էլ ձեզ համար ազատութիւն պիտի հռչակեմ սրի, սովի ու մահուան միջոցով, - ասում է Տէրը.
(Արարատ թարգմ.) Ուստի Տերը այսպես է ասում. «Դուք ինձ չհնազանդվեցիք ազատություն հռչակելու, յուրաքանչյուրը՝ իր եղբորը և իր ընկերոջը. ահա ես հռչակում եմ սրի, ժանտախտի, սովի ազատագրություն,- ասում է Տերը,- ես ձեզ երկրի բոլոր թագավորությունների սարսափը կդարձնեմ։
(Գրաբար) Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր. Դուք ոչ լուարուք ինձ կոչել արձակուրդ իւրաքանչիւր եղբաւր իւրում, եւ իւրաքանչիւր մերձաւորի իւրում. ահաւասիկ ես կոչեցից ձեզ արձակուրդ՝ ասէ Տէր, ի սուր՝ եւ ի սով՝ եւ ի մահ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: