Ա. Լոպուխին
«Եվ Նաբուզարադան թիկնապահապետն ու Նաբուսազաբանը՝ ներքինիների պետը, և Ներգալ-Սարեսերը՝ մոգերի գլխավորը, և Բաբելոնի թագավորի բոլոր իշխանավորները»: (Սինոդական թարգմ.) [13]
Այստեղ ներքինիների գլուխը այլևս Սամգարը չէ, այլ Նաբուզարդանը (ասորերեն՝ «Nabu – sezibanni», որն էլ նշանակում է «Նեբո՛, փրկի՛ր ինձ»): Մեկնաբանների մեծ մասը այս նոր անունը համարում է այս նույն անձի՝ Սամգարի երկրորդ անունը և, ավելին, անձնանունը, մինչդեռ «Սամգար» բառը համարվում է ասորական բարդ արտահայտության աղավաղված տարբերակը՝ «sar mag՝ մոգերի պետ»։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 39:1
-----------------------------------------
[13](Էջմիածին թարգմ.) Ապա Նաբուզարդան դահճապետին ու Նաբուսազաբան ներքինապետին, Ներգէլին, Սարասարին, Ռոբոգոմին ու բաբելացիների արքայի բոլոր մեծամեծներին ուղարկեցին Երեմիայի մօտ,
(Արարատ թարգմ.) Եվ Նաբուզարադան թիկնապահապետը, Նաբուսազաբան Ռաբսարիսը, Ներգեղսարասար Ռաբմագը և Բաբելոնի թագավորի բոլոր բարձր պաշտոնատարները
(Գրաբար) Եւ առաքեցին Նաբուզարդան դահճապետ, եւ Նաբուսազաբան ներքինապետ, եւ Ներգեղ. եւ Սարասար. եւ Ռոբոդոմ, եւ ամենայն մեծամեծք արքային բաբելացւոց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: