Ա. Լոպուխին
15–18. «Երեմիային, երբ նա դեռևս բանտարկված էր բանտի գավթում, հասավ Տիրոջ խոսքը: [15] «Գնա՛, ասա՛ Աբդիմելեք Եթովպացուն. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա, Ես պիտի կատարեմ Իմ խոսքերն այս քաղաքի դեմ չարիքի, այլ ոչ թե բարիքի համար, և դրանք կիրականանան այն օրը քո աչքի առաջ»»։ «Բայց քեզ Ես կազատեմ այն օրը, - ասում է Տերը, - և չես մատնվի այն մարդկանց ձեռքը, որոնցից դու վախենում ես»։ ««Ես պիտի ազատեմ քեզ, և դու չես ընկնի սրով, ու քո հոգին քեզ հետ կմնա որպես ավար, որովհետև դու Ինձ ապավինեցիր», - ասաց Տերը»։ (Սինոդական թարգմ.)
Այստեղ խոսվում է այն պարգևի մասին, որն Աբդեմելեքը ստացավ Երեմիայից: Միևնույն ժամանակ մարգարեն հրեա ազնվականների ձեռքից ազատվելուց հետո Աբդեմելեքին հայտնեց, որ Երուսաղեմի կործանման ժամանակ նա փրկվելու է:
---------------------------------------------
[15](Էջմիածին թարգմ.) Մինչ Երեմիան բանտի գաւթում նեղութեան մէջ էր, Տէրը խօսեց նրա հետ եւ ասաց.
(Արարատ թարգմ.) Երբ նա արգելափակված էր բանտի գավթում, Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.
(Գրաբար) Եւ առ Երեմիա եղեւ բան Տեառն՝ մինչ էր ի նեղութեանն ի սրահի բանտին եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: