Երեմիայի մարգարեության մեկնություն 43։8

Ա. Լոպուխին

8-13. «Եվ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետև չանսացին Տիրոջ ձայնին, և հասան մինչև Տափնիս»։ [8] «Ձեռքերումդ մեծ քարե՛ր վերցրու և դրանք թաքցրո´ւ շաղախված կավի մեջ, որը փարավոնի տան մուտքի մոտ է՝ Տափնիսում, հրեաների աչքի առաջ»։ «Եվ ասա՛ նրանց. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա, Ես կուղարկեմ և կվերցնեմ Նաբուգոդոնոսորին՝ Բաբելոնի թագավորին` Իմ ծառային, և նրա գահը կդնեմ այս քարերի վրա, որոնք Ես թաքցրի, և նա դրանց վրա պիտի տարածի իր հոյակապ վրանը»»։ «Պիտի գա ու հարվածի Եգիպտոսի երկրին. ով մահվան է դատապարտված՝ մատնվելու է մահվան. և ով գերության է դատապարտված՝ մատնվելու է գերության. և ով սրի է դատապարտված՝ մատնվելու է սրի»։ «Եվ կրակ պիտի վառեմ եգիպտացիների աստվածների տաճարներում. ու այն պիտի այրի նրանց, իսկ նրանց գերի պիտի տանի, իր վրա պիտի փաթաթի Եգիպտոսի երկիրը, ինչպես որ հովիվն է իր վրա փաթաթում իր հանդերձը, և պիտի դուրս գա այնտեղից խաղաղությամբ»։ «Եվ պիտի ավերի Բեթսամյուսի արձանները, որոնք գտնվում են Եգիպտոսի երկրում, և Եգիպտոսի աստվածների տաճարները պիտի այրի կրակով»։ (Սինոդական թարգմ.)
     
     Որպեսզի ցույց տա, թե որքան անխոհեմ են վարվել հրեաները՝ Եգիպտոս տեղափոխվելով՝ Երեմիան, Աստծո հրամանով, պետք է խորհրդանշական գործողություն կատարի: Մարգարեն փարավոնի պալատի մոտ՝ փափուկ կավի մեջ մի քանի քար պիտի թաղի: Դրանով Երեմիան պետք է հստակ ցույց տա դեպի Եգիպտոսի թուլացած թագավորություն հզոր քաղդեացիների արշավանքը և Նաբուգոդոնոսորից փարավոնի կրած լիակատար պարտությունը:

---------------------------------------

[8](Էջմիածին թարգմ.) Տափնասում Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիային եւ ասաց.
(Արարատ թարգմ.) Եվ Տափնասում Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ Երեմիա ի Տափնաս՝ եւ ասէ։