Ա. Լոպուխին
«Եվ ասա՛ նրանց. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա, Ես կուղարկեմ և կվերցնեմ Նաբուգոդոնոսորին՝ Բաբելոնի թագավորին` Իմ ծառային, և նրա գահը կդնեմ այս քարերի վրա, որոնք Ես թաքցրի, և նա դրանց վրա պիտի տարածի իր հոյակապ վրանը»»։ (Սինոդական թարգմ.) [10]
Նաբուգոդոնոսորը իր հոյակերտ վրանը տարբեր գործերի (հարցերի) լուծման համար կտեղադրի պարտված փարավոնի պալատի առջև գտնվող այս հրապարակում (Բ Թագավ. 19:8):
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 43:8
------------------------------
[10](Էջմիածին թարգմ.) եւ ասա՛ նրանց. այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. ահաւասիկ ես կ՚ուղարկեմ ու կը բերեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, որն իր գահը պիտի կանգնեցնի այդ քարերի վրայ, որոնք դու թաքցրիր: Դրանց վրայ կանգնած՝ նա պիտի կապի իր զէնքերը,
(Արարատ թարգմ.) Եվ ասա՛ նրանց. Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. "Ահա ես կուղարկեմ և կվերցնեմ իմ ծառային՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին, և նրա գահը կդնեմ այս քարերի վրա, որոնք ես թաղեցի, և նա պիտի տարածի իր արքայական խորանը նրանց վրա։
(Գրաբար) եւ ասասցես ցնոսա. Այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի. Ահաւասիկ ես առաքեմ՝ եւ ածեմ զՆաբուքոդոնոսոր արքայ բաբելացւոց զծառայ իմ, եւ արկցէ զաթոռ իւր ի վերայ քարանցդ այդոցիկ զորս ծածկեցեր. եւ առցէ զզէն իւր զինքեամբ ի վերայ դոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: