Երեմիայի մարգարեության մեկնություն 45։2

  Ա. Լոպուխին

«Այսպես է ասում քեզ Տերը՝ Իսրայելի Աստվածը, ո՛վ Բարուք»։ (Սինոդական թարգմ.) [2]
     
     Եթե ինքը՝ Երեմիան, հուսահատվեց, երբ ստիպված եղավ իր ցեղակիցների համար Աստծո սարսափելի դատաստանները հռչակել, ապա զարմանալի չէ, որ Երեմիայից թույլ նրա աշակերտ Բարուքն իր ուսուցչի սարսափելի մարգարեությունները վերաշարադրելիս ևս ճնշվեր: Բարուքը որքան շատ էր ծանոթանում Երեմիայի մարգարեությունների բովանդակությանը, այնքան ավելի շատ էր տառապում:
Հատուկ նշումներ: Այս գլուխը, ըստ ամենայնի, բավականին աննշան բովանդակություն ունի, բայց այն կարող է վկայել, որ Բարուքը շատ կարևոր դեր է խաղացել Երեմիայի մարգարեությունների գրի առնման գործում, որ նա հասարակ դպիր չի եղել, ով գրում էր միայն Երեմիայի թելադրածները: Բարուքը նաև ինքնուրույն էր արձանագրում Երեմիայի ճառերը՝ դրանց ավելացնելով իր մեծ ուսուցչի կյանքից որոշ իրադարձություններ: Հակառակ դեպքում անհասկանալի կլիներ Երեմիայի գրքում Բարուքին նվիրված հատուկ գլխի տեղադրումը:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 45։1

-------------------------------------------
[2](Էջմիածին թարգմ.)Այսպէս է ասում քո մասին Տէր Աստուածն Իսրայէլի. «Ո՛վ Բարուք Այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայէլի. Ի վերայ քո Բարուք.
(Արարատ թարգմ.) «Քեզ համար այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, ո՛վ Բարուք։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայէլի. Ի վերայ քո Բարուք.