Երեմիայի մարգարեության մեկնություն 48։28

Սուրբ Եփրեմ Ասորի

Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները եւ բնակուեցին քարերի ծերպերում. նմանուեցին քարերի ծերպերում եւ խոռոչների ճեղքերում բոյն դրած աղաւնիներին:
     
     Մարգարեն մովաբացիներին ցույց է տալիս, որ նրանց մեծ նեղություն է սպասվում, և նրանք ստիպված են լինելու ապաստան գտնել ժայռերի ու սարալանջերի մեջ, որտեղ չկան հարմար և հարթ ճանապարհներ:
     

  Ա. Լոպուխին

«Թողե՛ք քաղաքները և բնակվե՛ք ժայռերում, Մովաբի´ բնակիչներ, և նմա՛ն եղեք աղավնիների, որոնք բույն են դնում քարայրի բացվածքի եզրերին»։ Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները եւ բնակուեցին քարերի ծերպերում. նմանուեցին քարերի ծերպերում եւ խոռոչների ճեղքերում բոյն դրած աղաւնիներին: (Սինոդական թարգմ.) [28]
     
     Վայրի աղավնիները հաճախ իրենց բույնը կառուցում են ուղղաձիգ ժայռերի և անդունդների վրա: «Քարանձավի մուտքի մոտ», ավելի ճիշտ՝ «անդունդի մյուս կողմում»,  որը նրանց բաժանում է իրենց հետապնդողներից:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 48։1

--------------------------------------

[28](Էջմիածին թարգմ.) Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները եւ բնակուեցին քարերի ծերպերում. նմանուեցին քարերի ծերպերում եւ խոռոչների ճեղքերում բոյն դրած աղաւնիներին:
(Արարատ թարգմ.) Թողե՛ք քաղաքները և ժայռերո՛ւմ բնակվեք, ո՛վ Մովաբի բնակիչներ. աղավնու նմա՛ն եղեք, որ բույն է դնում անդունդի բացվածքի եզրերին։
(Գրաբար) Թողին զքաղաքս՝ եւ բնակեցան ինք արածերպս բնակիչք Մովաբու. եղեն իբրեւ զաղաւնիս բունեալք ի քարածերպս եւ ի բերանս սորոց։