Երեմիայի մարգարեության մեկնություն 49։36

Սուրբ Եփրեմ Ասորի

Երկրի չորս ծագերից չորս հողմ եմ բերելու Ելամի վրայ եւ նրանց ցրիւ եմ տալու այդ չորս հողմերին: Չի լինելու մի ազգ, որի մօտ չհասնեն Ելամի թափառականները:
     
     Մարգարեն քաղդեացիների զորքերին և նրանց հետ դաշնակցած ժողովուրդներին է քամի կոչում և ցույց է տալիս, որ այդ զորքերը բոլոր կողմերից հարձակվելու են ելամացիների վրա և նրանց ցիրուցան են անելու բոլոր երկրներում:
     

Ա. Լոպուխին

«Եվ Էլամի վրա պիտի բերեմ չորս քամիները` երկնքի չորս կողմերից, և նրանց պիտի ցրեմ դեպի այս բոլոր քամիները, և չի լինելու մի ժողովուրդ, որի մոտ չգնան աքսորված էլամացիները»։ (Սինոդական թարգմ.) [36]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 49։34

-----------------------------------------

[36](Էջմիածին թարգմ.) Երկրի չորս ծագերից չորս հողմ եմ բերելու Ելամի վրայ եւ նրանց ցրիւ եմ տալու այդ չորս հողմերին: Չի լինելու մի ազգ, որի մօտ չհասնեն Ելամի թափառականները:
(Արարատ թարգմ.) Եվ երկնքի չորս կողմերից Եղամի վրա պիտի բերեմ չորս հողմերը և նրանց պիտի ցրեմ դեպի այս բոլոր հողմերը, և ազգ չի լինելու, որի մոտ չգնան Եղամի գաղթականները։
(Գրաբար) եւ ածից ի վերայ Ելամայ չորս հողմս ի չորից կողմանց երկնից, եւ ցրուեցից զնոսա ընդ ամենայն հողմս ընդ այնոսիկ. եւ ոչ իցէ ազգ յոր ոչ հասանիցեն թափառականքն Ելամայ։