Երեմիայի մարգարեության մեկնություն 50։6

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Իմ ժողովուրդը նմանուեց կորած ոչխարների. հովիւները լեռները քշեցին նրանց, մոլորեցրին նրանց լեռ ու բլրի վրայ: Նրանք գնացին ու մոռացան իրենց մակաղելու տեղերը,
   
    Որպեսզի ինչ–որ մեկը չասի. «Ինչի՞ համար ոչնչացրիր, եթե հիմա փրկում ես»: Իրենց անփութության պատճառով նրանք և ծառայողները զոհվեցին: Ոչ թե միայն սրանք պետք է պատժվեին, այլ նաև նրանք, որոնք հնազանդվեցին:
   

Սուրբ Եփրեմ Ասորի

Իմ ժողովուրդը նմանուեց կորած ոչխարների. հովիւները լեռները քշեցին նրանց, մոլորեցրին նրանց լեռ ու բլրի վրայ: Նրանք գնացին ու մոռացան իրենց մակաղելու տեղերը,
   
    «Իմ ժողովուրդը նմանվեց կորած ոչխարների», թափառեց գերության մեջ և յոթանասուն տարի ծառայեց գերողներին: «Հովիվները լեռները քշեցին նրանց», այսինքն՝ կա՛մ օտար թագավորները, ովքեր նրանց գերեցին և հեռավոր երկիր տարան, կա՛մ էլ իրենց չար թագավորները (Սամարիայի և Երուսաղեմի), ովքեր ժողովրդին առաջնորդում էին դեպի սարեր և անապատ, որպեսզի կուռքերի տաճարներում ծառայեին դրանց: Լեռների ու բազում բլուրների վրա կուռքերին նվիրված պուրակներ և կաղնուտներ կային:
   

Ա. Լոպուխին

«Իմ ժողովուրդը նման էր կորած ոչխարների. նրա հովիվները մոլորեցրել են նրանց իրենց ճանապարհից, քշել են նրանց դեպի լեռները. նրանք թափառում էին լեռից բլուր, մոռացան իրենց փարախը»։ (Սինոդական թարգմ.) [6]
   
    Այս մասին ընթերցի՛ր նաև Երեմիայի 10:21, 23:1 համարները: Լեռները, որոնցում հրեաները մոլորվել էին ոչխարի պես, օտար ու մեծ թագավորություններ են, որտեղ  հրեաները օգնություն էին փնտրում:
   
Տես՝ Երեմիայի մարգարեության մեկնություն   գլուխ 50:1

--------------------------------------

[6](Էջմիածին թարգմ.) Իմ ժողովուրդը նմանուեց կորած ոչխարների. հովիւները լեռները քշեցին նրանց, մոլորեցրին նրանց լեռ ու բլրի վրայ: Նրանք գնացին ու մոռացան իրենց մակաղելու տեղերը,
(Արարատ թարգմ.) Իմ ժողովուրդը կորած ոչխար էր. նրա հովիվները մոլորեցրել են նրանց, լեռների վրա նրանց դարձրին, լեռից բլուր գնացին, իրենց փարախը մոռացան։
(Գրաբար) Իբրեւ զոչխարս կորուսեալս եղեւ ժողովուրդ իմ. հովիւք նոցա մերժեցին զնոսա ի վերայ լերանց, մոլորեցուցին զնոսա ի լեռնէ ի բլուր, գնացին մոռացան զմակաղատեղս իւրեանց։