Սուրբ Հովհան Ոսկեբերան
Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Բռնութեան ենթարկուեցին իսրայէլացիները, ինչպէս եւ Յուդայի երկրի որդիները, բոլո՛րն էլ, ովքեր գերեցին նրանց, բռնութեամբ պահեցին ու չկամեցան արձակել նրանց:
Չէին ցանկանում բաց թողնել նրանց։ Կամ էլ ասում է, որ դժգոհությամբ ազատ արձակեցին նրանց, որոնց տիրում էին։ Եգիպտոսի փարավոնի նման ընդդիմացան Աստծուն:
Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի որդիները ճնշված են, ինչպես և` Հուդայի որդիները, ու բոլոր նրանք, ովքեր գերեվարեցին նրանց, ամուր բռնել են նրանց և չեն ուզում արձակել նրանց»»։ (Սինոդական թարգմ.) [33]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 50:1
-----------------------------------------
[33](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Բռնութեան ենթարկուեցին իսրայէլացիները, ինչպէս եւ Յուդայի երկրի որդիները, բոլո՛րն էլ, ովքեր գերեցին նրանց, բռնութեամբ պահեցին ու չկամեցան արձակել նրանց:
(Արարատ թարգմ.) Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի որդիները զրկանք կրեցին, և Հուդայի որդիները՝ նրանց հետ. նրանց բոլոր գերեվարողներն ամուր բռնեցին նրանց և մերժեցին արձակել նրանց։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր զաւրութեանց. Բռնադատեցան որդիքն Իսրայէլի եւ որդիքն Յուդայ. ամենեքեան որ գերեցին զնոսա, բռնաբարեցին զնոսա, եւ ոչ կամէին արձակել զնոսա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: