Եսայու մարգարեության մեկնություն 8։2

Ա. Լոպուխին

Եվ ես որպես վստահելի վկաների վերցրի Ուրիա քահանային և Բարաքիայի որդի Զաքարիային։ (Սինոդական թարգ․) [2]
   
   Ուրիան, ինչպես որ երևում է Դ Թագ. 16:10-րդ համարից և դրա շարունակությունից, այդ ժամանակ հայտնի մի անձնավորություն էր: Նա Աստծո կողմից ընտրվում է որպես վկա այն բանի, որ մարգարեն իսկապես գրի է առնում վերը նշված բառերը, չնայած որ այդ բառերը չէին համապատասխանում Եսայի մարգարեի մտածողությանը, ուստի և ինչպես թագավորի, այդպես էլ նաև ժողովրդի համար մարգարեի խոսքը լիովին անաչառ, նույնիսկ թշնամական կարող էր դիտվել, մանավանդ որ մարգարեն չէր կարող որևէ տեսակի գաղտնի համաձայնության մեջ մտնել իր համար կարգված վկաների հետ:

   Զաքարիան կարող էր լինել Աքազ թագավորի աները (Դ Թագ. 18:2):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ինձ համար վկաներ կը կարգես հաւատարիմ մարդկանց՝ Ուրիա քահանային եւ Բարաքիայի որդի Զաքարիային»:
(Արարատ թարգ․) Ես, որպես վստահելի վկաների, վերցրի Ուրիա քահանային և Բարաքիայի որդի Զաքարիային։
(Գրաբար) Եւ վկայս կացուսցես ինձ արս հաւատարիմս, զՈւրիա քահանայ` եւ զԶաքարիա որդի Բարաքեայ: