Եսայու մարգարեության մեկնություն 14։14

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

կը բարձրանամ ամպերից էլ վեր, կը նմանուեմ Բարձրեալին»:
   
   Բարձրանալու եմ ամպերից էլ վեր, նմանվելու եմ Բարձրյալին:
   Այսինքն՝ մարդկանցից երկրպագություն է ստանալու: Ամպերից էլ վեր ասելը աթոռը դնելն է: Նախ՝ ամենքից բարձր լինելն է ցույց տալիս, ինչպես ամպն է մեզանից վեր:

   Երկրորդ՝ ամպերը խորհրդանշում են մարգարեներին, որոնք Աստծո պատգամավորներն են, ըստ այն խոսքի թե՝ «Հրաման եմ տալու իմ ամպերին, որպեսզի չանձրևեն իմ այգու վրա» (5։6), և այդ կարողությամբ նմանվելու է Բարձրյալին:

   Երրորդ՝ ամպ ասելով երկինքն է ակնարկում, որովհետև ոմանք ասում են, թե երկինքը օդեղեն է, ուստի սրանով կամենում էր Աստծուն նմանվել, ինչպես ասաց նաև մարգարեի միջոցով. «Երկինքն իմ աթոռն է (66։1), իմ ոտքերի պատվանդանը»:

   Չորրորդ՝ որովհետև ասվում է, թե Աստված շրջում է ամպով և հողմով, ըստ այն խոսքի. «Ո՞վ հաստատեց ամպերի ընթացքը և շրջելը հողմերի թևերի վրա» (Սաղմ. 103։3), որոնք հրեշտակներն են, և սրանով նմանվում է Աստծուն, Ով շրջում է ամպերի ու հրեշտակների վրա:

   Հարց. Ինչո՞ւ է Աքազին օձ համարում, իսկ Եզեկիային՝21:

   Պատասխան. Որովհետև օձը սողալով է հասնում իր թշնամուն, ու երբ հարվածում է, շրջվում է և հետո կարողանում փրկվել, կամ թռչում և հարվածում է, կամ էլ միայն նայելիս շնչով սպանում: Այսպես, Աքազ թագավորը նախ տևապես պատրաստվում էր և հետո միայն հարվածում փղշտացիներին, իսկ Եզեկիան արագորեն կամ էլ տանը նստելով լոկ աղոթքով հալածում էր նրանց:

   Հարց.Այս մարգարեն ինչո՞ւ է սպառնում այլազգիների՝ բաբելացիների, դամասկացիների, մովաբացիների և այլոց գերությամբ ու ջախջախմամբ։

    Պատասխան. Առաջին պատճառն այս է. որպեսզի ի մտի ունենան մարգարեի ասածը, ու կարողանան ապաշխարությամբ փրկվել պատուհասից, ինչպես նինվեացիները փրկվեցին:

   Երկրորդ՝ որպեսզի Իսրայելը չիմանա, թե իր հաճախորեն գերվելը կուռքերի զորությունից է, կամ հակառակորդի զորավոր այրերի զորությունից. այդ պատճառով էլ նրա վրա պատուհաս է բերում:

   Երրորդ՝ դա սուտ մարգարեներին հանդիմանելու նպատակով է, նրա՛նց, ովքեր ասում էին իսրայելացիներին, թե դուք միշտ գերության եք մատնվում, որովհետև անարգում եք կուռքերին. այդ պատճառով էլ նրանց, ովքեր կուռքերի երդվյալ պաշտոնյաներն էին, գերության է մատնում:

   Չորրորդ՝ որովհետև երբ Աստված կամենում էր մեղքերի համար պատժել Իսրայելին, նրան այլազգիների ձեռքն էր հանձնում: Իսկ այլազգիները Աստծո թույլատրածից առավել մեծ չափով էին չարչարում նրանց, այսինքն՝ հրեաներին իրենց խիստ և անողորմ բարքերի պատճառով գերության է մատնում, իսկ այլազգիներին փոխարինաբար հատուցում էիրենց չափազանց դաժանության համար:
   

Ա. Լոպուխին

«Կբարձրանամ ամպերից վեր, կլինեմ Բարձրյալի նման»: (Սինոդական թարգ․) [14]
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 14:13
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) կը բարձրանամ ամպերից էլ վեր, կը նմանուեմ Բարձրեալին»:
(Արարատ թարգ․) կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ Ամենաբարձրյալին”։
(Գրաբար) ելից ի վեր քան զամպս, եղէց նմանաւղ բարձրելոյն: