Եսայու մարգարեության մեկնություն 17։7

Ա. Լոպուխին

7-8․ «Այդ օրը մարդն իր հայացքն ուղղելու է դեպի իր Արարիչը, ու նրա աչքերը նայելու են դեպի Իսրայելի Սուրբը»։ [7] «Չի նայելու զոհասեղանների՝ իր ձեռքերի գործի վրա, ու չի նայելու իր մատների ստեղծածի՝ Աստարոթի ու Բահաղի կուռքերի վրա»: (Սինոդական թարգ․)
   
   7-11-րդ համարներ. Իսրայելական թագավորության կործանման պատճառ է հադիսացել մի կողմից ճշմարիտ Աստծուն մոռացության մատնելը, իսկ մյուս կողմից էլ՝ կռապաշտության տարածումը: Աստծո կողմից խրատվելուց հետո Իսրայելը նորից կդառնա դեպի ճշմարիտ Աստված:

   «Աստարոթի կուռքերը», եբրայերենում՝ «գաաշերիմ»: Առավել նախընտրելի է այստեղ հասկանալ հատուկ մշակված փայտե սյուներ, որոնք լուսնի և բերքատվության աստվածուհի Աշերի կամ էլ, խալդերենով ասած, Իշտարի խորհրդանիշն էր (Դատ. 3:7; Գ Թագ. 14:15):

   «Բահաղի կուռքերը», եբրայերենում՝ «գահամինիմ», այսինքն՝ սյուներ, որոնք կանգնեցվում էին ի պատիվ արևի աստված Բահաղի (Գ Թագ. 16։32):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Այն օրը մարդն իր յոյսը դնելու է իր Արարչի վրայ, եւ նրա աչքերը պիտի նայեն Իսրայէլի սրբին:
(Արարատ թարգ․) Այդ օրը մարդն իր հայացքը պիտի ուղղի իր Արարչին, և նրա աչքերը պիտի նայեն Իսրայելի Սրբին։
(Գրաբար) յաւուր յայնմիկ յուսացեալ եղիցի մարդն յարարիչ իւր. եւ աչք նորա ի սուրբն Իսրայէլի հայեսցին: