Եսայու մարգարեության մեկնություն 19։3

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ պիտի նվաղի Եգիպտոսի հոգին նրա ներսում, և Ես պիտի կործանեմ նրա խորհուրդը. և նրանք պիտի դիմեն կուռքերին ու կախարդներին, վհուկներին ու գուշակներին»:»: (Սինոդական թարգ․) [3]
   
    Պատգամ Եգիպտոսի մասին.
— Ահավասիկ Տերը բազմած թեթև ամպի վրա կգա Եգիպտոս: Եվ Նրա երեսից (ահից) կսասանվեն Եգիպտոսի կուռքերը, ու Եգիպտոսի սիրտը կհալվի նրա ներսում (կհուսալքվի)։

    «Եգիպտոսի ոգին»։ Եգիպտոսի պետական այրերն առհասարակ կորցնելու են մտածելու կարողությունը (հմմտ. Ես․ 11:2):

    «Կործանելու եմ», այսինքն՝ խառնելու եմ Եգիպտոսի քաղաքական գործիչների բոլոր ծրագրերն ու նպատակները:

    «Կախարդներ», ասել է թե՝ «փնթփնթացողներ» (եբր.՝ «գաիտտիմ»)․ սա մատնանշում է կախարդություն անողների անհասկանալի բարբառը:

    «Մեռյալներին կանչողներ», եբր.՝ «գաովոտ», հմմտ. 8:19:

    «Գուշակներ»՝ կախարդ-բժիշկներ (եբր.՝ «գայյիդոնիմ»), դարձյալ տե՛ս 8:19:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) «Եգիպտացիների հոգիները պիտի խռովուեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, եւ նրանք հարցում պիտի անեն իրենց աստուածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին:
(Արարատ թարգ․) Եգիպտոսի ոգին պիտի դատարկվի իր միջից, ես պիտի խորտակեմ նրա խորհուրդը, նրանք պիտի հարցապնդեն կուռքերին և կախարդներին, վհուկներին և գուշակներին։
(Գրաբար) Եւ խռովեսցին ոգիք եգիպտացւոցն յանձինս իւրեանց. եւ զխորհուրդ նոցա ցրեցից: եւ հարցանիցեն զդիսն իւրեանց եւ զպատկերս իւրեանց, եւ զգետնակոչս` եւ զվհուկս: