Եսայու մարգարեության մեկնություն 19։4

Ա. Լոպուխին

«Եվ եգիպտացիներին մատնելու եմ դաժան տիրակալի ձեռքը, ու ահարկու թագավորը պետք է իշխի նրանց վրա»,- ասում է Տերը՝ Զորությունների Տերը: (Սինոդական թարգ․) [4]
   

   «Դաժան տիրակալ»։ Որոշ մեկնիչներ այստեղ տեսնում են կանխասացություն Եգիպտոսի դեմ Ասորեստանի Ասարհադոն թագավորի հարձակման մասին, իսկ մյուսներն էլ որպես այս մարգարեության իրականացում են համարում Փսամմետիխ փարավոնի գահ բարձրանալը, ինչպես նաև իրենց գործելակերպով Փսամմետիխ փարավոնին հետևող Նեհոյի ու Գաֆրայի կառավարումը, որոնք, վարձկան զինվորների միջոցով գրավելով եգիպտական գահը, դաժանորեն հետապնդում էին տեղի բնակչությանը, այնպես որ շուրջ 200 հազար եգիպտացներ, որոնք հանդիսանում էին զինվորական կաստայի ներկայացուցիչներ, այդ ժամանակ ստիպված էին արտագաղթել Եթովպիա: Այս երկու տեսակետներից ավելի հավանական է առաջինը: Ասարհադոնը, սպանելով Տիրգակա փարավոնին, Եգիպտոսը բաժանել էր քսան շրջանների, ուր նշանակել էր իր կառավարիչներին և ողջ Եգիպտոսով մեկ տեղակայել էր ասորեստանյան կայազորները: Սակայն ավելի հավանական է թվում ենթադրել, որ Եսայի մարգարեն այստեղ չէր ցանկանում խոսել ինչ-որ որոշակի անձի մասին, այլ տալիս էր Եգիպտոսի գալիք ճակատագրի ընդհանուր բնութագիրը:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եգիպտացիներին պիտի մատնեմ խստասիրտ մարդկանց ու տէրերի ձեռքը, դաժան թագաւորները պիտի տիրեն նրանց», - այսպէս է ասում ահա Զօրութիւնների Տէրը:
(Արարատ թարգ․) Ես եգիպտացիներին պիտի մատնեմ մի դաժան տիրակալի ձեռքը, մի բռնակալ թագավոր պիտի իշխի նրանց վրա»,- ասում է Տերը՝ Զորությունների Տերը։
(Գրաբար) Եւ մատնեցից զեգիպտացիս ի ձեռս արանց տերանց` խստասրտաց. եւ թագաւորք խստասիրտք տիրեսցեն նոցա: