Եսայու մարգարեության մեկնություն 32։12

Ա. Լոպուխին

Կուրծք են ծեծելու գեղեցիկ արտերի, բերքատու որթատունկի համար։ [12] (Սինոդական թարգ․)
   
   Փաղաքշված կանայք նախևառաջ ափսոսալու են հրեաների հարուստ դաշտերից և խաղողի շքեղ այգիներից Երուսաղեմ բերված բերքուբարիքի համար, ա՛յն դաշտերից ու այգիներից, որոնք բոլորը, անշուշտ, ոչնչացվելու են ասորեստանցիների զորքերի կողմից։ Այստեղ կարելի է ակնարկ տեսնել այն մասին, որ հրեա կանայք նույնպես, ինչպես և իրենց տղամարդիկ, տրվել էին գինու մոլուցքին։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) լա՛ց եղէք եւ կո՛ւրծք ծեծեցէք սիրելի հանդերի համար եւ այգիների բերքի համար:
(Արարատ թարգ․) Կուրծք ծեծելով ողբացե՛ք ցանկալի արտերի, պտղաբեր որթատունկերի համար։
(Գրաբար) կոծեցարուք ի վերայ արդեանց. վասն անդոցն ցանկալեաց, եւ վասն այգեացն բերոց: