Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Ահա ձեր մեծ ու փոքրի կողոպուտը պիտի հաւաքուի այնպէս, ինչպէս մէկը, որ մորեխ է հաւաքում փոսից. այդպէս էլ ծաղրելու են ձեզ:
Ձեր մեծ ու փոքրի կողոպուտը հավաքվելու է
Համաձայն պատմության, Հռափսակի զորքերն ուժեղացան՝ հավաքելով կողոպուտը, իսկ երբ նրանք ոչնչացան, Հուդայի ցեղը հավաքեց թե՛ իր և թե՛ նրանց կուտակած գանձերն առհասարակ: Իսկ հոգևոր առումով՝ որովհետև առաջին մարդն ուներ բազում հարստություն, այսինքն՝ նախևառաջ՝ անմահություն, երկրորդ՝ սրբություն, երրորդ՝ Աստծուն տեսնելու, չորրորդ՝ նրան խոսակից լինելը կարողություն, հինգերորդ՝ դրախտի փափկությունը, վեցերորդ՝ կերակուրների անաշխատ վայելումը: Բանսարկուն այս ամենից զրկեց ու կողոպտեց, իսկ մեր Տիրոջ միջոցով վերստին ժողովեցինք այս ամենը, այսինքն՝ Քրիստոսի հարության միջոցով վերագտանք անմահությունը, այլև սրբությունը՝ ավազանով։ Աստծուն տեսնելն այժմ հավատով է, իսկ հետո դեմհանդիման պիտի լինի։ Աստծուն խոսակից լինելն այժմ Ավետարանի միջոցով է, դրախտի փոխարեն վերին արքայության ժառանգությունն է, կերակրի [փոխարեն] այժմ Կենարարի մարմնի և արյան հաղորդությունն է, իսկ հանդերձյալ կյանքում՝ Հոր սեղանից ճաշակելու հնարավորությունը, ինչպես խոստացվեց:
Ա. Լոպուխին
Եվ ձեր ավարը պիտի ժողովվի այնպես, ինչպես թրթուրն է ժողովվում, և մորեխի ոստնելու պես ոստոստելու են նրա վրա։ [4] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 33:2
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ահա ձեր մեծ ու փոքրի կողոպուտը պիտի հաւաքուի այնպէս, ինչպէս մէկը, որ մորեխ է հաւաքում փոսից. այդպէս էլ ծաղրելու են ձեզ:
(Արարատ թարգ․) Ավարը պիտի հավաքվի այնպես, ինչպես թրթուրն է հավաքում, մորեխի ոստնելու պես պիտի ոստոստեն դրա վրա։
(Գրաբար) Եւ արդ ժողովեսցի կապուտն ձեր մեծի եւ փոքու. որպէս ոք զի ժողովեսցէ զմարախ իբրեւ ի գբոյ, այնպէս այպն առնիցեն զձեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: