Եսայու մարգարեության մեկնություն 33։13

Ա. Լոպուխին

Ո՜վ հեռավորներ, լսեցե՛ք, թե Ես ինչ եմ անում, և դուք, ո՜վ մերձավորներ, ճանաչե՛ք Իմ զորությունը։ [13] (Սինոդական թարգ․)
   
   Ես. 33:13-22: Ասորեստանցիների հանդեպ Աստծո այս դատաստանն այնքան ահավոր է լինելու, որ դրանից զարհուրելու են նաև Երուսաղեմի մեղավորները։ Նրանք պատրաստ կլինեին հեռու մնալ այս ահեղ Դատավորից, և չգիտեն, թե արդյոք որևէ մեկը ողջ կմնա՞ Աստծո բարկության հեղումից։ Մարգարեն հանգստացնում է բարեպաշտներին՝ հիշեցնելով, որ նրանց համար Աստծո բարկության հուրը սարսափելի չէ, և որ Տերը, ընդհակառակը, Երուսաղեմին ապահովություն է շնորհելու։

   Նա դառնալու է Իր ժողովրդի Դատավորը, Օրենսդիրը և Թագավորը:

   «․․․Ինչ եմ անում» - եբրայերենից թարգմանաբար՝ «ինչ եմ Ես արել»։ Տերն այստեղ ասորեստանցիների դատաստանի մասին խոսում է որպես արդեն իսկ կատարված իրողություն։

   «Հեռավորներ», այսինքն՝ օտարերկրացիներ, «մերձավորներ», այսինքն՝ Պաղեստինի և նախևառաջ Հուդայի երկրի բնակիչներ։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Թող հեռւում գտնուողները լսեն՝ ինչ որ կատարեցի, եւ մօտ եղողները ճանաչեն իմ զօրութիւնը»:
(Արարատ թարգ․)Ո՛վ հեռավորներ, լսե՛ք, ինչ որ արել եմ. ո՛վ մերձավորներ, ճանաչե՛ք իմ զորությունը»։
(Գրաբար) Լուիցեն հեթանոսք զոր արարի. ծանիցեն մերձաւորք զզաւրութիւն իմ: