Թվոց գրքի մեկնություն 6։10

Ա․ Լոպուխին

10-12․ Իսկ ութերորդ օր նա թող քահանայի մոտ՝ վկայության խորանի մուտքի առջև, բերի երկու տատրակ, կամ աղավնու երկու ձագ: [10] Քահանան մեկը թող մատուցի որպես մեղքերի քավության զոհ, իսկ մյուսը՝ ողջակեզի զոհ: Այդպիսով քահանան թող քավի նրա մեղքը, որ ձեռք էր բերել դիակի հետ շփվելու արդյուքնում, և այդպիսով նա թող կրկին սրբագործի իր գլուխը: Եվ նա նորից պետք է սկսի Տիրոջը նվիրվելու իր մեծ ուխտի օրերը կատարել և մեկ տարեկան գառ թող նվիրաբերի իր մեղքերի քավության համար: Իր ուխտին նախորդած օրերը չպիտի հաշվի առնվեն, որովհետև նրա ուխտ արած գլուխը պղծվեց: (Սինոդական թարգ․)
   
   10−12−րդ համարների վերաբերյալ ընթերցի՛ր  Ղևտ. 5:2, 6−7, 15, 17, 18 համարների մեկնաբանությունները:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ութերորդ օրը նա քահանայի մօտ, վկայութեան խորան թող բերի երկու տատրակ եւ աղաւնու երկու ձագ:
(Արարատ թարգ․) Ութերորդ օրը նա քահանայի մոտ, ժողովի վրանի մուտքի մոտ պիտի բերի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ։
(Գրաբար) և յաւուրն ութերորդի ածցէ երկուս տատրակս, կամ երկուս ձագս աղաւնեաց առ քահանայն ՚ի դուռն խորանին վկայութեան։