Ա․ Լոպուխին
Նա հովվի նման հովվելու է Իր հոտը, Իր թևերի մեջ է հավաքելու գառներին, Իր գրկում է կրելու նրանց և հովվելու է կաթնատուներին։ [11] (Սինոդական թարգ․)
«Նա հովվի նման հովվելու է Իր հոտը»։ Որպես աշխարհի գերագույն Կարգավորող՝ Տեր Հիսուս Քրիստոս մի կողմից Դատավորն ու Հատուցողն է (Մատթ. 16:27, 20:1-6, 25:14-16), իսկ մյուս կողմից էլ Իր գառներին խնամքով հսկող բարի Հովիվն է (Եզեկ. 34:20-24, Հովհ. 10:11): Նրա հոտի մեջ կան և՛ թույլ գառնուկներ, և՛ հղի ու կաթնատու ոչխարներ, որոնց անհրաժեշտ է հատուկ ուշադրություն և հոգատար վերաբերմունք։ Այս ամենը ցույց է տալիս նորկտակարանյան եկեղեցու անդամների հոգևոր-բարոյական վիճակի առանձնահատկությունը և նրանց հանդեպ դրսևորվող նախախնամության բազմապիսի դրսևորումները։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Հովուի նման հովուելու է իր հօտերը, իր բազկով հաւաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու յղիներին»:
(Արարատ թարգ․) Հովվի նման նա հովվելու է իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, իր գրկում է կրելու նրանց և հանդարտորեն քշելու է կաթնատուներին։
(Գրաբար) Իբրեւ հովիւ մի հովուեսցէ զխաշինս իւր. եւ բազկաւ իւրով ժողովեսցէ զգառինս, եւ ի ծոց իւր կրեսցէ զնոսա, եւ մխիթար լիցի յղեաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: