Ա. Լոպուխին
«Որպեսզի տեսնեն ու գիտենան, ճանաչեն ու իմանան, որ Տիրոջ ձեռքն է դա գործել և Իսրայելի Սուրբն է այդ ամենը կատարել»: [20] (Սինոդական թարգ․)
«…որպեսզի տեսնեն ու գիտենան, ճանաչեն ու իմանան…» - Այս համարի բառերը կարծես թե վերջնական պատասխանն են այն մի շարք հարցերի, որոնք արծարծվում էին նախորդ՝ 40-րդ գլխի 21-րդ համարում. «Մի՞թե չգիտեք, մի՞թե դուք չլսեցիք, մի՞թե չպատմվեց ձեզ սկզբից, մի՞թե դուք բան չհասկացաք․․․»: Եվ ահա, եթե դուք ինքներդ չեք գիտակցել Աստծո մեծության ու ամենակարողության ճշմարտացիությունը, ապա պետք է գիտակցեք դա այժմ՝ Աստծո կողմից նման համապարփակ բացահայտումից հետո»:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) որպէսզի տեսնեն ու գիտենան, ճանաչեն ու իմանան բոլորը, թէ Տիրո՛ջ ձեռքը կատարեց այդ ամէնը, եւ Իսրայէլի սո՛ւրբը հաստատեց»:
(Արարատ թարգ․) որպեսզի տեսնեն և իմանան, գիտենան ու միասին հասկանան, որ Տիրոջ ձեռքն արեց այս բաները, և Իսրայելի Սուրբը կատարեց դրանք»։
(Գրաբար) Զի տեսցեն եւ գիտասցեն եւ ծանիցեն եւ իմասցին ի միասին` թէ ձեռն Տեառն արար զայս ամենայն, եւ սուրբն Իսրայէլի հաստատեաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: