Եսայու մարգարեության մեկնություն 46:8

Ա. Լոպուխին

 Հիշե՛ք սա և ցո՛ւյց տվեք, որ տղամարդ եք. ուրացողնե՛ր, սա ձեր սրտին մո՛տ ընդունեք։ [8] (Սինոդական թարգ․)
   
   Սա, որպես ասվածից բխող եզրակացություն, մի բարոյական հորդոր է, որը հիմնականում վերաբերում է Իսրայելի մոլորված որդիներին։

   «Հիշե՛ք սա․․․ուրացողնե՛ր, սա ձեր սրտին մո՛տ ընդունեք», այսինքն՝ ուշադի՛ր եղեք, փորձե՛ք հասկանալ այն ամենը, ինչ ասվում է ձեզ՝ թե՛ հեթանոսական աստվածների ոչնչություն, և թե՛ Ամենակարող Տիրոջ մեծությունը։ Հիշելով մոտակա, նախորդող գլուխներից մեկը (Ես. 44:21), ինչպես նաև խոսքի հասցեատերերի «ուրացողներ» անվանումը (զուգահեռներ անցկացնելով Եսայու մարգարեության 48-րդ գլխի 8-րդ համարի հետ), այստեղ պետք է հասկանանք Իսրայելի ողջ ժողովրդի ներկայացուցիչներին, քանի որ նրանց անհամեմատելիորեն ավելի մեծ մասը, իսկապես որ, հայտնվեց «ուրացողների» կարգավիճակում՝ հեռանալով (թեպետև, հնարավոր է, անգիտակցաբար) ճշմարիտ Տիրոջ հանդեպ հավատքից:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Յիշեցէ՛ք այս եւ հոգո՛ց հանեցէք, զղջացէ՛ք դուք, մոլորեալնե՛րդ, սրտա՛նց դարձի եկէք,
(Արարատ թարգ․) Հիշե՛ք այս և պի՛նդ կացեք, մտածե՛ք, ո՛վ հանցավորներ։
(Գրաբար) Յիշեցէք զայս եւ յոգոց հանէք. ապաշաւեցէք մոլորեալքդ. դարձարուք սրտիւք,