Եսայու մարգարեության մեկնություն 45:25

Ա. Լոպուխին

«Տիրոջով պիտի արդարանան ու փառավորվեն Իսրայելի բոլոր ցեղերը»: [25] (Սինոդական թարգ․)
   
   «Տիրոջով պիտի արդարանան ու փառավորվեն Իսրայելի բոլոր ցեղերը․․․»: Եվ Իսրայելի այդ ցեղերը փրկվելու են ոչ թե իրենք իրենցով, իրենց արժանիքների ու շնորհների միջոցով, այլ միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկության ու ողորմածության շնորհիվ: Այս խոսքերը ոչ մի դեպքում չի կարելի վերագրել միայն մարմնական Իսրայելին, քանի որ նրա մեծ մասը մերժել էր Տիրոջն ու այդ իսկ պատճառով էլ չէր կարող փրկության արժանանալ: Սույնը հաշվի առնելով՝ այս խոսքերը պետք է վերագրել հոգևոր Իսրայելին կամ էլ թարգմանել Հերոնիմոս Երանելու խոսքերի համաձայն. «Իսրայելի զավակների ցեղերից սերածներն ու առաքյալների սերնդից ծնվածները, որոնք հավատում են Քրիստոսին, պետք է ունենան հավիտենական ճշմարտություն և փառք»:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Աստուծով պիտի արդարանայ եւ փառաւորուի իսրայէլացիների ամէն մի սերունդ»:
(Արարատ թարգ․) Տիրոջով կարդարանան և կպարծենան Իսրայելի բոլոր սերունդները»։
(Գրաբար 26) արդարասցին` եւ Աստուծով փառաւորեսցի ամենայն զաւակ որդւոցն Իսրայէլի: