Եսայու մարգարեության մեկնություն 65:21

Ա. Լոպուխին

21-23․ «Եվ տներ եմ կառուցելու ու բնակվելու եմ այնտեղ, և խաղողի այգիներ եմ տնկելու և ուտելու եմ դրանց պտուղները»: [21] «Չեն կառուցելու, որպեսզի ուրիշը բնակվի ապրի, չեն տնկելու, որպեսզի ուրիշ մեկն ուտի, որովհետև Իմ ժողովրդի օրերը լինելու են ծառի օրերի նման, և Իմ ընտրյալները երկար ժամանակ օգտվելու են իրենց ձեռքերի ստեղծածներից»: «Զուր տեղը չպիտի չարչարվեն ու զավակներին ցավով չպիտի ծնեն, որովհետև լինելու են Տիրոջ կողմից օրհնված սերմեր, ու նրանց սերունդներն էլ՝ նրանց հետ»: (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ հատուկ նպատակով խոսվում է հասարակական-սոցիալական ու տնտեսական բոլոր ոլորտներում տեղի ունեցող արմատական փոփոխությունների մասին: Այս առումով, ինչպես հայտնի է, մարգարեին ժամանակակից հրեաների մեջ թագավորում էին ամենակոպիտ կամայականություններն ու ամենադաժան հարստահարումները, որոնց պարագայում ոչ ոք չէր կարողանում հանգիստ վայելել իր աշխատանքի պտուղները (Ես. 58:6-7, 59:2-8, 14-15): Մեսիական բարեկարգված թագավորությունում, սակայն, տիրելու է այս ամենի հակադարձ համեմատական իրադրությունը: Անհնար է նաև մարգարեական սույն խոսքերում չնկատել նախկին նզովքների վերացման հանգամանքը (Բ Օրին. 28:30):

--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Տներ պիտի շինեն եւ իրե՛նք պիտի բնակուեն, այգիներ պիտի տնկեն եւ նրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն:
(Արարատ թարգ․) Նրանք տներ պիտի կառուցեն և իրե՛նք պիտի նրանցում բնակվեն, այգիներ պիտի տնկեն և դրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն։
(Գրաբար) Շինեսցեն տունս` եւ ինքեանք բնակեսցեն. տնկեսցեն այգիս` եւ ինքեանք կերիցեն զպտուղ նոցա: