Թվոց գրքի մեկնություն 29։7

Ա․ Լոպուխին

7-11․ «Այդ յոթերորդ օրվա տասներորդ օրը նույնպես սուրբ հավաքի օր թող լինի ձեզ համար: Ծոմ պետք է պահեք այդ օրը և ոչ մի աշխատանք չպետք է կատարեք»: [7] «Տիրոջ համար իբրև անուշ բուրմունքն ողջակեզ կմատուցեք նախրից բերված մեկ զվարակ, մեկ խոյ և մի տարեկան ոչ արատավոր յոթը գառ»: «Յուրաքանչյուր զվարակի հետ կընծայաբերեք յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուր, յուրաքանչյուր խոյի հետէ յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր», «իսկ յոթը գառներից յուրաքանչյուրի հետ՝ յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր»: «Մեղքերի քավության համար կզոհաբերեք մեկ նոխազ: Բացի մեղքերի քավության զոհերից, ըստ սահմանված կարգի, կմատուցեք նաև ամենօրյա ողջակեզը, ընտիր ալյուրն ու գինին իբրև Տիրոջ համար անուշ բուրմունք»: (Սինոդական թարգ․)
   
   Համաժողովրդական մաքրման մեծ օրը սկսվում էր տիշրի (սեպտեմբեր) ամսի իններորդ օրվա երեկոյան: Ամսի տասի առավոտյան վկայության խորանի մոտ տեղի էր ունենում ժողովրդի սուրբ հավաքը, ընդ որում՝ կատարվում էր սուրբ օրվա այն ամբողջ արարողությունը, որը մատնանշվում է Ղևտացվոց գրքի 16−րդ գլխում: Վերջում տեղի էին ունենում մեղքերի քավության համար արվող նոխազի զոհաբերությունը (անկախ այն հանգամանքից, թե վիճակահանությամբ որն է մատուցում) և տոնական ու ամենօրյա ողջակեզները:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) «Այդ եօթներորդ ամսուայ տասներորդ օրը եւս ձեզ համար սուրբ հաւաքի օր թող լինի: Այդ օրը ծոմ կը պահէք եւ ոչ մի աշխատանք չէք կատարի:
(Արարատ թարգ․) Այդ յոթերորդ ամսվա տասներորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ձեր անձերը կխոնարհեցնեք և ոչ մի գործ չանեք։
(Գրաբար) Եւ ի տասներորդի նորին ամսոյ, կոչեցեալ սուրբ եղիցի ձեզ, եւ լլկեսջիք զանձինս ձեր. զամենայն գործ սպասաւորութեան մի գործիցէք: