Թվոց գրքի մեկնություն 32։32

Ա․ Լոպուխին

32-38․ Սպառազինված կանցնենք Քանանացիների երկիրը, և մեզ կալվածքներ կտաք Հորդանան գետի այս կողմում»: [32] Եվ Մովսեսը Գադի, Ռուբենի ցեղերի, Հովսեփի որդիներից Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհոն արքայի թագավորությունը, Բասան երկրի Օգ արքայի թագավորությունը, այդ երկիրը` իր սահմաններում գտնվող բոլոր քաղաքներով, ինչպես նաև սահմանամերձ քաղաքներով: Գադի մարդիկ կառուցեցին Դեբոնը, Ատարոթը, Արոյերը, Սոփորն ու Հազերը, դրանք շրջապատեցին բարձր պարիսպներով: Կառուցեցին նաև Նամրանը, Բոթառանը, ամուր քաղաքներ ու անասունների գոմեր: Ռուբենի ցեղի մարդիկ կառուցեցին Եսեբոնը, Էլեալեթը, Կարիաթեմը, Բեելմեոնը` չորս կողմից պարսպապատ, և Սեմաբան: Իրենց կառուցած քաղաքներն անվանեցին իրենց իսկ անուններով: (Սինոդական թարգ․)
   
   «Կառուցեցին», ավելի ճիշտ՝ վերականգնեցին, քանի որ այս քաղաքների մեծ մասը գոյություն է ունեցել մինչ հրեաների այստեղ գալը:
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Սպառազինուած կ՚անցնենք Քանանացիների երկիրը, եւ մեզ կալուածքներ կը տաք Յորդանան գետի այս կողմում»:
(Արարատ թարգ․) Մենք սպառազինված՝ Տիրոջ առաջ կանցնենք Քանանի երկիրը, բայց մեր ժառանգելիք կալվածքը Հորդանան գետի այս կողմում կլինի»։
(Գրաբար) մեք անցցուք վառեալք առաջի Տեառն յերկիրն Քանանացւոց, եւ տաջիք մեզ կալուածս յայն կոյս Յորդանանու: