Եզեկիելի մարգարեության մեկնություն 7։2

Ա. Լոպուխին

«Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛. «Այսպես է ասում Տեր Աստված․ Իսրայելի երկրին վախճա՜ն. հասել է վախճանը երկրի չորս ծայրերի համար»»։ [2] (Սինոդական թարգ․)
   

   «Ասա՛» - այս բառն առկա է միայն հունարեն տեքստում․ եբրայական բնագրում այն բացակայում է, ինչպես որ 39։17-րդ համարի պարագայում է։

   «Իսրայելի երկրին վախճա՜ն» - Սինայի օրենատվության սկզբունքների վրա հիմնված հրեական աստվածապետության անկումով Պաղեստինը նույնպես դադարեց Նախախնամության առանձնահատուկ ազդեցության ներքո գտնվող Սուրբ Երկիր լինելուց (հմմտ․ Ամ․ 8:2, Ողբ 4։18)։

   «Երկրի չորս ծայրերի համար» - Թեև այս արտահայտությունը մատնացույց է անում ամբողջ աշխարհը, սակայն այստեղ նկատի է առնվում միայն Պաղեստինը, ինչպես Եսայու մարգարեության 24։4-րդ համարի (Պաղեստինը կոչվում է «տիեզերք») և, հնարավոր է նաև, Մատթեոսի Ավետարանի 27:45-րդ համարի պարագայում է։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Իսրայէլացիների երկրի վախճանը հասել է, վախճան է հասել երկրիդ չորս կողմերին էլ.
(Արարատ թարգ․) «Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛. Տեր Աստված այսպես է ասում Իսրայելի երկրին. վախճա՜ն. հասել է վախճանը երկրի չորս ծայրերի համար։
(Գրաբար) Եւ դո՛ւ որդի մարդոյ ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Երկրի՛դ Իսրայէլացւոց վախճա՛ն հասեալ է. հասեա՛լ է վախճան ‘ի վերայ չորեցունց կողմանց երկրիդ։