Եզեկիելի մարգարեության մեկնություն 7։14

Ա. Լոպուխին

«Փող պիտի հնչեցնեն և ամեն բան պիտի պատրաստեն, բայց ոչ ոք չի գնա պատերազմի, որովհետև Իմ բարկությունը նրա ամբողջ բազմության վրա է»։[14] (Սինոդական թարգ․)
   
   Նվաճման նկարագրությունը սկսվում է բանաստեղծական զորեղ փոխաբերությամբ. «Փո՛ղ հնչեցրեք»․․․ Զինվորական ղեկավարների՝ շեփորով հնչեցված համընդհանուր սպառազինության կոչով («և ամեն բան պիտի պատրաստեն», որպեսզի ամեն ինչ պատրաստ լինի) բոլորը փորձելու են խուսափել զինվորական ծառայությունից. Աստված Իր բարկությամբ ամենքին զրկելու է քաջությունից և ժողովրդին «խոցելու» է վախկոտությամբ՝ հենց այդ ճակատագրական ժամանակաշրջանում (Ղևտ․26:17, Բ Օր․ 28:25):
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 7:10
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Փող զարկեցիք ու ամէն ինչ պատրաստեցիք: Սակայն ոչ ոք չի լինելու, որ պատերազմի գնայ, որովհետեւ բարկութիւնս իջել է Իսրայէլի բազմութեան վրայ»:
(Արարատ թարգ․) Փող հնչեցրին և ամեն բան պատրաստեցին, բայց պատերազմի գնացող չկա, որովհետև իմ բորբոք բարկությունը նրա ամբողջ բազմության վրա է։
(Գրաբար) Փո՛ղ հարէք և ընտրեցէ՛ք զամենայն. և ո՛չ ոք իցէ որ երթայցէ ‘ի պատերազմ, զի բարկութիւն ‘ի վերայ բազմութեան նորա։